Ծննդոց գրքի մեկնություն 25:12

Ա. Լոպուխին

12-16. Այս է սերնդաբանությունն Աբրահամի որդի Իսմայելի, որին Աբրահամի համար ծնեց եգիպտուհի Հագարը՝ Սառայի աղախինը: [12] (Սինոդական թարգ․)
   

   «Այս է սերնդաբանությունն Աբրահամի որդի Իսմայելի»… Սա սկիզբն է նոր բաժնի (toldoth նշանակում է ծննդաբանություն)՝ Աբրահամի ապօրինի որդի Իսմայելի սերնդի ծննդաբանության: Չնայած որ արաբական ցեղերի այս նոր նախահայրերի անունները մեզ համար անհայտ են, սակայն նրանց քանակի մեջ չի կարելի չտեսնել  Իսմայելից ծնված տասներկու իշխանների մասին շատ ավելի տրված մարգարեության իրականացումը (Ծննդ. 17։20):
--------------------------------
[12](Էջմիածին թարգ․) Սրանք են սերուդները Աբրահամի որդի Իսմայէլի, որին ծնեց եգիպտուհի Ագարը՝ Սառայի աղախինը, Աբրահամի համար:
(Արարատ թարգ․) Եվ սրանք են Աբրահամի որդի Իսմայելի սերունդները, որին Սառայի եգիպտացի աղախին Հագարը ծնեց Աբրահամի համար:
(Գրաբար) Եւ եղև յետ մահուանն Աբրաամու, օրհնեա՛ց Աստուած զԻսահակ զորդի նորա։ Եւ բնակեցաւ Իսահակ առ Ջրհորի՛ տեսլեանն։Եւ ա՛յս են ծնունդք Իսմայելի որդւոյ Աբրաամու, զոր ծնաւ Ագա՛ր Եգիպտացի Աբրաամու՝ աղախինն Սառայի։