Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 2:6

Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)

«Եվ դու, Բեթղեհե՛մ, Հուդայի՛ երկիր, ոչնչով ավելի փոքր չես Հուդայի իշխանների մեջ, քանի որ քեզանից պիտի ելնի մի Իշխան, Որը հովվելու է Իմ ժողովրդին՝ Իսրայելին» (Միք. 5:2)»։
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 2:5
   

Սրբ. Ներսես Շնորհալի (†1173)

«Եւ դու, Բեթղեհէ՛մ, Յուդայի՛ երկիր, Յուդայի քաղաքների մէջ փոքրագոյնը չես. քեզնից մի իշխան պիտի ելնի ինձ համար, որ պիտի հովուի իմ ժողովրդին՝ Իսրայէլին»:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 2:5
   

Ստեփանոս Սյունեցի (†735)

«Եւ դու, Բեթղեհէ՛մ, Յուդայի՛ երկիր, Յուդայի քաղաքների մէջ փոքրագոյնը չես. քեզնից մի իշխան պիտի ելնի ինձ համար, որ պիտի հովուի իմ ժողովրդին՝ Իսրայէլին»:
   
    «Եվ դու, Բեթղեհե՛մ, Հուդայի՛ երկիր, Հուդայի առաջնորդների և իշխանների մեջ ոչնչով ավելի փոքր չես, քանզի քեզնից մի իշխան պիտի ելնի, որ պիտի հովվի Իսրայելին»:
Միքիա մարգարեն այսպես է ասում. «Եվ դու, Բեթղեհե՛մ, Եփրաթայի տուն, սակավամա՛րդ կլինես Հուդայի երկրի հազարավորների մեջ, քեզնից պիտի ելնի ինձ համար Իսրայելի մի Իշխան, և Նրա ծագումն աշխարհի սկզբի օրերից է» (Միք. 5։2): Արդ քննելի է, արդյոք ինչո՞ւ Ավետարանիչը նույնությամբ չգրեց [բառերը], ինչպես կային մարգարեի մոտ, այլ փոխեց: Կարծիքներ կան, թե այս վկայությունը տրվել է եբրայերեն [տեքստից] և ոչ ըստ Յոթանասնից թարգմանության:
   

Ա. Պ. Լոպուխին (†1904)

«Եվ դու, Բեթղեհե՛մ, Հուդայի՛ երկիր, ոչնչով ավելի փոքր չես Հուդայի իշխանների մեջ, քանի որ քեզանից պիտի ելնի մի Իշխան, Որը հովվելու է Իմ ժողովրդին՝ Իսրայելին» (Միք. 5:2)»։ (Սինոդական թարգ․)[6]
   
    Միքիայի մարգարեությունը (Միք. 5:1 կամ, ըստ Յոթանասնից թարգմանության, 5:2) եբրայերենից բառացի թարգմանության դեպքում ընթերցվում է այսպես. «Եվ դու, Բեթղեհե´մ Եփրաթա, դու փոքր ես, որպեսզի Հուդայի ցեղերի մեջ լինես. քեզանից Ինձ համար ելնելու է Իսրայելի առաջնորդը, և Նրա ծագումը հավիտենությունից էլ ի վեր է՝ հավիտենական օրերից էլ այն կողմ»: Յոթանասնից թարգմանության մեջ սույն մեջբերումը տարընթերցվում է այսպես. «Եվ դու, Բեթղեհե´մ, Եփրաթայի տուն, ամենափոքրն ես, որ լինես Հուդայի հազարավորների մեջ. քեզանից Ինձ համար ելնելու է Իսրայելի իշխանը («arkhont», համաձայն մեկ այլ տարընթերցման՝ «առաջնորդ» - «ηγούμενος»), և Նրա ծագումն ամենասկզբից է՝ հավիտենական օրերից»:
    Եբրայերենի և հունարեն Յոթանասնից թարգմանության բնագրերի միջև տարբերությունը պայմանավորված էր այն հանգամանքով, որ այստեղ օգտագործվող եբրայերեն «eleph» բառն ունի տարատեսակ իմաստներ և կարող է նշանակել թե´ «սկիզբ», «ցեղ», «ընտանիք», և թե´ «հազար»։ Ասվածից պարզ է դառնում, որ Մատթեոս ավետարանչի խոսքերը նույնական չեն ոչ եբրայերեն բնագրի, ու ոչ էլ Յոթանասնից թարգմանության հետ։ Սակայն կարծես այնքան էլ մեծ նշանակություն չունի, թե այդ փոփոխությունն արդյոք հենց ավետարանչի՞ կողմից է արվել, թե՞ Մատթեոսը միայն բառացիորեն փոխանցել է քահանայապետների ու դպիրների խոսքերը։
    Մարգարեության խոսքից այսօրինակ շեղումը բացատրվում է հետևյալ կերպ. Միքիա մարգարեի խոսքերը մեջբերվում են ոչ ըստ եբրայերեն բնագրի և ոչ էլ ըստ Յոթանասնից թարգմանության, քանի որ տվյալ ժամանակաշրջանում մեծ տարածում ունեին Սրբազան Գրքերի և թարգմանությունների մեկնությունները, որոնք, սակայն, չէր թույլատրվում գրի առնել: Դրանք մի տեսակ մեկնաբանական թարգմանություններ էին. «Այն ժամանակ յուրաքանչյուրն իր համար թարգում (մեկնություն) էր անում»։ Նոր Կտակարանի ժամանակաշրջանում արդեն այս երևույթը սովորական բնույթ է ստանում: Միքիայի մարգարեության (5։1-ին համար` ըստ եբրայերեն բնագրի) մեկնության մեջ «Եփրաթա» բառի փոխարեն առկա է «Բեթղեհեմ, Հուդայի երկիր» արտահայտությունը, և «հազարներ» բառի փոխարեն էլ` «առաջնորդ» ձևը: Բոլոր դեպքերում, անկախ այն հանգամանքից, թե ինչպես կթարգմանենք Միքիայի (5:1) խոսքերը, փաստը մնում է փաստ, որ դրանք բովանդակում էին մարգարեություն Քրիստոսի կամ Մեսիայի ու նաև ա´յն մասին, որ Փրկիչը ծնվելու էր Բեթղեհեմում:

   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

«Եւ դու, Բեթղեհէ՛մ, Յուդայի՛ երկիր, Յուդայի քաղաքների մէջ փոքրագոյնը չես. քեզնից մի իշխան պիտի ելնի ինձ համար, որ պիտի հովուի իմ ժողովրդին՝ Իսրայէլին»։ 
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 2:1

--------------------------------
[6](Էջմիածին թարգ․) «Եւ դու, Բեթղեհէ՛մ, Յուդայի՛ երկիր, Յուդայի քաղաքների մէջ փոքրագոյնը չես. քեզնից մի իշխան պիտի ելնի ինձ համար, որ պիտի հովուի իմ ժողովրդին՝ Իսրայէլին»
(Արարատ թարգ․) «Եվ դու, Բեթլեհե՛մ, Հուդայի՛ երկիր, բնավ ամենափոքրը չես Հուդայի իշխանների մեջ, քանի որ քեզանից իշխան պիտի ելնի, որը հովվելու է իմ ժողովրդին՝ Իսրայելին» (Միք. 5:2)»։
(Գրաբար) Եւ դու Բեթղեհէմ երկի՛ր Յուդայ՝ ո՛չինչ կրտսե՛ր ես յիշխանս Յուդայ. ի քէն ելցէ ինձ իշխան, որ հովուեսցէ զժողովո՛ւրդ իմ զԻսրայէլ: