Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 28:10

Հովհաննես Ծործորեցի (†1338)

Այն ժամանակ Յիսուս նրանց ասաց. «Մի՛ վախեցէք. գնացէ՛ք ասացէք իմ եղբայրներին, որ գնան Գալիլիա եւ այնտեղ ինձ տեսնեն»:

 

   Այդժամ Հիսուսն ասաց նրանց. «Մի՛ երկնչեք. գնացեք ասեք Իմ եղբայրներին, որ գնան Գալիլեա և այնտեղ կտեսնեն Ինձ»:
   Տերը նույնպես ցրում է նրանց վախը, ինչպես հրեշտակը: Նախ` որպեսզի հարդարի հավատի ճանապարհը, ինչպես նաև ուսուցանի Իր հարության ճշմարիտ լինելը, որ չկարծեին, թե առաչոք երևմունք է, ինչպես որ աշակերտները կարծեցին, երբ փակ դռնով մտավ նրանց մոտ 1674: Ասում է. «Մի՛ երկնչեք, թե անմարմին հոգի եմ, այլ իսկապես հարություն եմ առել: Ուստի որպես հավաստում ասածիս` գնացեք ասեք Իմ եղբայրներին, որ գան Գալիլեա և այնտեղ կտեսնեն Ինձ. ինչ որ նախքան մեռնելս էի ասել, նույնը նաև հրեշտակն ավետարանեց»: Աշակերտներին հենց այնպես չէ, որ Իր «եղբայրներ» է կոչում. որովհետև մարդկությամբ նրանց ազգակից դարձավ. ըստ առաքյալի` «Ամոթալի չի համարում «եղբայր» կոչել» (Եբր. 2:11): Այսպես կոչելով նաև սփոփում է նրանց, որպեսզի ցրվելու ոչ մի կասկած չմնա աշակերտների մեջ:

   Իսկ որ մեր Տերը նաև կանանց է որպես ավետավորներ ուղարկում, շատ անգամ եմ ասել, որ կանանց անարգ ու խո տան ցեղին [Տերը] պատվեց և դեպի հարության հույսը կանչեց, որով սովորեցնում է, որ հարության ժամանակ արու և էգ չկա, այլ բոլորը մեկ են Քրիստոսով 1675:
   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

Այն ժամանակ Յիսուս նրանց ասաց. «Մի՛ վախեցէք. գնացէ՛ք ասացէք իմ եղբայրներին, որ գնան Գալիլիա եւ այնտեղ ինձ տեսնեն»:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 28:8