Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 28:15

Հովհաննես Ծործորեցի (†1338)

Եւ նրանք դրամն առնելով՝ արեցին այնպէս, ինչպէս որ իրենց սովորեցրել էին: Եւ այս զրոյցը տարածուած է հրեաների մէջ մինչեւ այսօր:

 

   Եվ նրանք արծաթը վերցրին և արեցին այնպես, ինչպես նրանց թելադրվեց, և այս լուրը հրեաներից տարածվեց մինչև այսօր:

   Զարմանալի չէ, որ զինվորները թաքցրին եղածը, որովհետև նյութը հաղթեց նրանց: Եթե այն այնքան զորություն ուներ [Քրիստոսի] աշակերտների հանդեպ, որ Հուդան բռնվեց փողասիրության ախտով, որքա՛ն ավելի [նյութասեր] էին զինվորները, որովհետև արծաթն առան ու կատարեցին հրեաների անմիտ թելադրությունը: Եվ տարածվեց այս լուրը, ասում է [ավետարանիչը], անջնջելի կերպով հրեա ազգի մեջ, թե ոչ թե հարություն է առել [Քրիստոսը], այլ գողացվել: Բայց դու տե՛ս այս ավետարանչի ճշմարտասեր բնավորությունը, որ ամոթալի չհամարեց ասել «Այս լուրը

   տարածվեց հրեաներից մինչև այսօր», այսինքն` անվերջ, ինչից հասկանում ենք, որ [ավետարանիչները] միշտ ճշմարտությունն են պատմում և ոչ թե սուտ ու կասկածելի բաներ են արձանագրել: Սակայն հարկ է պարզել, թե ինչո՞ւ հրեաներն արեցին սա: Ինձ թվում է` երկու բանի համար [արեցին]` սատանայից բռնված լինելով: Կամ որպեսզի չնախատվեին շատերի կողմից, թե խաչեցին իրենց թագավորին, ով նաև հարություն առավ, կամ էլ որպեսզի ժողովուրդը չգնար հրաշքների հետևից և չհեռանար նրանցից: Սակայն հակառա կը պատահեց նրանց. որովհետև բոլորը հավատով շտապեցին [Քրիստոսի] մոտ, իսկ նրանք նույն մեղադրելի վիճակում մնացին` զարմանալով պատահած բաների վրա այժմ և առհապա:
   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

Եւ նրանք դրամն առնելով՝ արեցին այնպէս, ինչպէս որ իրենց սովորեցրել էին: Եւ այս զրոյցը տարածուած է հրեաների մէջ մինչեւ այսօր:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 28:11