Ծննդոց գրքի մեկնություն 29:10

Ա. Լոպուխին

Երբ Հակոբը տեսավ իր մորեղբայր Լաբանի դուստր Ռաքելին և իր մորեղբայր Լաբանի ոչխարները, այն ժամանակ Հակոբը մոտեցավ, և քարը ջրհորի բերանից գլորեց, և իր մորեղբայր Լաբանի ոչխարներին ջուր տվեց: [10] (Սինոդական թարգ․)
   
   Բարեկամուհու հետ հանդիպումից տպավորված և ոգեշնչված Հակոբը ցանկանում է հաճելի բան անել Ռաքելի և Լաբանի համար (վերջինիս հետ Հակոբի բարեկամության միտումնավորությունը այստեղ շեշտվում է` Լաբանին երեք անգամ որպես Հակոբի մորեղբայր նշումով). ուստի կատարում է ջրհորի բերանից քարը գլորելու ոչ հեշտ աշխատանքը: Նա, իբրև օտարական, կարող էր դա անել` անտեսելով տեղի սովորույթները:
--------------------------------
[10](Էջմիածին թարգ․) Երբ Յակոբը տեսաւ իր մօրեղբայր Լաբանի դուստր Ռաքէլին եւ իր մօրեղբայր Լաբանի ոչխարները, մօտեցաւ, ջրհորի բերանից գլորեց քարը եւ ջրեց իր մօրեղբայր Լաբանի ոչխարները:
(Արարատ թարգ․) Եվ երբ Հակոբը տեսավ իր մորեղբայր Լաբանի դուստր Ռաքելին և իր մորեղբայր Լաբանի ոչխարներին, այնժամ Հակոբը մոտեցավ, գլորեց քարը ջրհորի բերանից և ջուր տվեց իր մորեղբայր Լաբանի ոչխարներին:
(Գրաբար) Եւ եղեւ իբրեւ ետես Յակոբ զՌաքէլ դուստր Լաբանայ եղբաւր մաւր իւրոյ. եւ զխաշինս Ղաբանայ եղբաւր մաւր իւրոյ: Եւ մատուցեալ Յակոբ տապալեցոյց զվէմն ի բերանոյ ջրհորոյն, եւ արբոյց խաշանցն Ղաբանու եղբաւր մաւր իւրոյ: