Ա. Լոպուխին
Հակոբը Ռաքելի համար ծառայեց յոթ տարի, բայց նրա աչքին այդ տարիները օրեր թվացին, որովհետև սիրում էր նրան։ [20] (Սինոդական թարգ․)
Հակոբի սիրո օրինակը ցույց է տալիս, որ սեմական հնագույն ցեղերի մոտ սեռերի միջև գոյություն ունեցող վեհ սերը խորթ երևույթ չէր: Որոշ մեկնիչներ ենթադրում էին, որ Հակոբի ամուսնական համակեցությունը Լաբանի դուստրերի հետ սկսվել էր դեռևս յոթ տարիների ծառայության առաջին իսկ շաբաթներից, քանի որ դժվար է բացատրել, թե ինչպես հաջորդող յոթ տարիների ընթացքում ծնվեցին Հակոբի 12 զավակները, թեպետ Հուդայի (Ծննդ. 29:35) և Իսաքարի (Ծննդ. 30:17–18) ծնվելու ժամանակները տարբեր էին: Բայց վերջին բարդ իրավիճակը բացատրելիս` անհրաժեշտ է հիշել, որ Հակոբի որոշ զավակներ միաժամանակ ծնվեցին տարբեր կանանցից ու հարճերից: Ինքնին հերքվում է այն հատվածը, որտեղ Հակոբը միայն յոթ տարիների ծառայությունից հետո է պահանջում, որպեսզի Լաբանը աղջիկներին իրեն կնության տա:
--------------------------------
[20](Էջմիածին թարգ․) Յակոբը Ռաքէլի համար ծառայեց եօթը տարի, բայց նրա աչքին այդ տարիները օրեր թուացին, որովհետեւ սիրում էր նրան:
(Արարատ թարգ․) Եվ Հակոբը յոթ տարի ծառայեց Ռաքելի համար: Եվ նրան սիրեց այնքան, որ յոթ տարիները մի քանի օրերի պես անցան:
(Գրաբար) Եւ ծառայեաց Յակոբ վասն Ռաքելայ ամս եւթն. եւ էին յաչս նորա իբրեւ աւուրք սակաւք, քանզի սիրէր զնա:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: