Ա. Լոպուխին
Երբ երեկոն վրա հասավ, Լաբանը իր դուստր Լիային առավ և տարավ Հակոբի մոտ, և Հակոբը նրա մոտ գնաց: [23] (Սինոդական թարգ․)
Հին և Նոր Արևելքի սովորույթների համաձայն` հարսնացուին փոխելը թույլատրելի էր: Արևելքում քողով ծածկված էին հարսնացուին հարսանյաց առագաստ ուղեկցում՝ ընդ որում մթության մեջ. «Չկային ո´չ լուսամփոփներ, ո´չ էլ լուսավորման այլ միջոցներ, որի պատճառով էլ խաբեությունը տեղի ունեցավ» (Հովհան Ոսկեբերան, զր. 56, էջ 598): Լիան՝ խաբեության մեղսակիցը, ըստ Միդրաշի, Հակոբի առաջ այսպես էր արդարանում. «Կա՞ արդյոք մի ուսուցիչ, որն իր նման աշակերտ չունենա (այսինքն` առաջին անգամ քեզանից եմ խաբել սովորել): Արդյո՞ք դու չէիր, որ քեզ Եսավի տեղն էիր դրել, երբ հայրդ հետաքրքրվեց անունովդ»:
--------------------------------
[23](Էջմիածին թարգ․) Երբ գիշերը վրայ հասաւ, Լաբանն առաւ իր դուստր Լիային, տարաւ Յակոբի մօտ, եւ Յակոբը պառկեց նրա հետ:
(Արարատ թարգ․) Եվ երեկոյան նա վերցրեց իր Լիա դստերը ու Հակոբի մոտ բերեց: Եվ Հակոբը նրա մոտ մտավ:
(Գրաբար) Եւ եղեւ երեկոյ` առեալ Լաբանու զԼիա դուստր իւր տարաւ առ Յակոբ. եւ եմուտ առ նա Յակոբ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: