Ծննդոց գրքի մեկնություն 29:32

Ա. Լոպուխին

Եվ Լիան հղիացավ և մի որդի ծնեց և նրա անունը Ռուբեն դրեց` ասելով. «Տերը լսեց, որ ես ատելի եմ, դրա համար ինձ այս որդին տվեց, ուրեմն հիմա իմ ամուսինը ինձ կսիրի»: [32] (Սինոդական թարգ․)
   
   Համաձայն հին սովորության (հմմ. Ծննդ. 4։1)` Հակոբի առաջնեկին անուն է տալիս նրա մայր Լիան: Ռուբե՜ն (եբր. Ruben` ահա որդին)… հնչում է մոր բնական ուրախության բացականչությունը: Բայց մեկ այլ ստուգաբանություն  ևս կա, որը հիմնված է ոչ հազվագյուտ եբրայերեն բառախաղի վրա` raah beani` «Տերը տեսավ իմ տառապանքները»: Հրեա մեկնաբանները, ուշադրություն դարձնելով vajiphtach («և բացեց») բառի վրա, ենթադրում էին, որ Լիան էլ էր ամուլ, և 12 նահապետները ծնվել էին «ոչ այնքան բնական» ճանապարհով, ինչպես Իսահակը, Եսավը և Հակոբը:
--------------------------------
[32](Էջմիածին թարգ․) Յղիացաւ Լիան եւ Յակոբի համար ծնեց որդի: Նա նրան կոչեց Ռուբէն՝ ասելով. «Տէրը տեսաւ իմ տառապանքները: Արդ, ինձ պիտի սիրի իմ ամուսինը»:
(Արարատ թարգ․) Եվ Լիան հղիացավ, մի որդի ծնեց ու նրա անունը Ռուբեն դրեց, որովհետև ասաց. «Տերը տեսավ իմ տառապանքները: Ուրեմն հիմա իմ ամուսինը կսիրի ինձ»:
(Գրաբար) Եւ յղացաւ Լիա, եւ ծնաւ որդի Յակոբայ. եւ կոչեաց զանուն նորա Ռոբէն. ասէ` զի ետես Տէր զտառապանս իմ. արդ` սիրեսցէ զիս այր իմ: