Ա. Լոպուխին
Դարձյալ հղիացավ Լիան, Հակոբի համար ծնեց երկրորդ որդին և ասաց. «Որովհետև Տերը լսեց, որ ես Հակոբի համար ատելի եմ, դրա համար ինձ այս որդին էլ տվեց»: Եվ նրա անունը Շմավոն դրեց: [33] (Սինոդական թարգ․)
Եթե Ռեուբեն անվանելու (Ռուբեն կամ էլ raah beani` նայել վերև) իմաստը այն է, որ Աստված տեսավ Լիային, ապա Շիմ–օն–Շմավոն–ը նշանակում է, որ Տերը լսեց նրան: Շմավոն անունը իմաստով և նշանակությամբ նույնացվում է Իսմայել անվան հետ (Ծննդ. 16։11), սակայն Լիայի միայն առաջին չորս զավակների ծնունդն է վերագրվում Աստծու Եհովա անվանը, մինչդեռ Իսմայելի ծնունդը, ինչպես նաև Լիայի ունեցած մյուս զավակների ծնունդները, վերագրվում են Աստծու` միայն ընդհանուր Էլոհիմ անվանը:
--------------------------------
[33](Էջմիածին թարգ․) Դարձեալ յղիացաւ Լիան, Յակոբի համար ծնեց երկրորդ որդի եւ ասաց. «Քանի որ Տէրը լսեց, որ ատելի եմ, սրան էլ պարգեւեց ինձ»: Եւ նրա անունը դրեց Շմաւոն:
(Արարատ թարգ․) Եվ դարձյալ հղիացավ ու մի որդի ծնեց և ասաց. «Տերն ինձ այս որդուն էլ տվեց, որովհետև տեսավ, որ ես ատելի եմ»: Եվ նրա անունը Շմավոն դրեց:
(Գրաբար) Յղացաւ դարձեալ Լիա` եւ ծնաւ երկրորդ որդի Յակոբայ եւ ասէ` Զի լուաւ Տէր եթէ ատեցեալ եմ, եւ յաւել ինձ զսա. եւ կոչեաց զանուն նորա Շմաւոն:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: