Ծննդոց գրքի մեկնություն 30:24

Ա. Լոպուխին

Եվ նրա անունը դրեց Հովսեփ և ասաց. «Աստված թող ինձ պարգևի մի որդի ևս»: [24] (Սինոդական թարգ․)
   
   Եվ «Հովսեփ» անունը (ինչպես Զաբուղոն, հոդ. 20, և Իսաքար, հոդ. 18) Ռաքելի շուրթերից երկիմաստային արժեք է ձեռք բերում. «հեռացնող, հանող» (անպտղության ամոթը) և «ավելացնող, նորից պարգևող» (այսինքն` մի որդի ևս): «Աստված ինձնից վերցրեց ամոթը, և թող Նա մի որդի ևս պարգևի»,– ասում է Ռաքելը: Ռաքելի վերջին ցանկությունը, ըստ ռաբբինների, մարգարեական էր. այն իրականացավ` Բենիամի աշխարհ գալով (Ծննդ. 35:16-18). ընդ որում այդ ժամանակ` Ռաքելը մահացավ:
--------------------------------
[24](Էջմիածին թարգ․) Եւ նրա անունը դրեց Յովսէփ: Նա ասաց. «Աստուած թող ինձ պարգեւի մի որդի եւս»:
(Արարատ թարգ․) Եվ նրա անունը Հովսեփ դրեց ու ասաց. «Տերն ինձ մի ուրիշ որդի ևս պիտի տա»:
(Գրաբար) Եւ կոչեաց զանուն նորա Յովսէփ. ասէ՝ յաւելցէ՛ ինձ Աստուած որդի՛ մևս ևս։