Սրբ. Եփրեմ Ասորի
Կինն ասաց օձին. «Դրախտի ծառերի պտուղներից կարող ենք ուտել:
Տե՛ս Ծննդոց գրքի մեկնություն գլուխ 3:1
Ա. Լոպուխին
2-3. Եվ կինն ասաց օձին. «Դրախտի ծառերի պտուղներից կարող ենք ուտել։ (Սինոդական թարգ․)[2]
Եվայի պատասխանի մեջ ուշագրավ է այն, որ ոչ ամբողջովին ճիշտ կերպով է նրա կողմից բանաձևում աստվածային պատվիրանը (հմմտ. Ծննդ. 2։16), հատկապես հետևյալ բառերի հավելումը. «և դրան չդիպչեք»: Այստեղ շատ մեկնիչներ տեսնում են Եվայի կողմից մի տեսակ հանդիմանություն Աստծո հանդեպ, Նրա պատվիրանի ավելորդ խստության ու դժվարության պատճառով, ինչպես նաև դրա դեմ ուղղված վերջինիս համր դժգոհությունը:
Որպեսզի չմեռնեք... Եվան պատվիրանը պահելու համար, պատահական և արտաքին դրդապատճառն այստեղ ներկայացնում է որպես գլխավոր , նույնիսկ միակ պատճառ(Ծննդ. 2։17): «Այս ամենից կարելի է եզրակացնել,-ինչպես արդարացի կերպով նկատում է Սուրբ Ֆիլարետը,-որ պատվիրանի խստության և մահվան վախի մասին միտքն արդեն սկսել էր խամրեցնել նրա մեջ մաքուր սիրո զգացումն ու ակնածանքն օրենսդիր Աստծո նկատմամբ»:
--------------------------------
[2](Էջմիածին թարգ․) Կինն ասաց օձին.«Դրախտի ծառերի պտուղներից կարող ենք ուտել:
(Արարատ թարգ․) Եվ կինն ասաց օձին. «Պարտեզի ծառերի պտուղներից կարող ենք ուտել,
(Գրաբար) Եւ ասէ կինն ցօձն. Ի պտղոյ ծառոց դրախտիդ կերիցո՜ւք։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: