Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 3:2

Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)

«Ապաշխարեցէ՛ք, որովհետեւ երկնքի արքայութիւնը մօտեցել է»:

   

Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 3:1
   

Սրբ. Ներսես Շնորհալի (†1173)

«Ապաշխարեցէ՛ք, որովհետեւ երկնքի արքայութիւնը մօտեցել է»:

   

Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 3:1
   

Ստեփանոս Սյունեցի (†735)

«Ապաշխարեցէ՛ք, որովհետեւ երկնքի արքայութիւնը մօտեցել է»:
   
   «Երկնքի արքայությունը մոտեցել է»:
Մոտեցել  էր  Քրիստոսի  գալուստը:  Առանց  Հովհաննեսի  և  նրա  նմանի չի պատրաստվի Քրիստոսի ճանապարհը, իսկ անապատ ճանապարհով Աստծու խոսքը չի գնա դեպի հոգիները, և [նրանք], ում շավիղները ուղիղ չեն, չեն կարող ընդունել ճշմարտին՝ Քրիստոսին:
   

Ա. Ս. Լոպուխին (†1904)

«Եվ ասում. «Ապաշխարե՛ք, որովհետև մոտեցել է Երկնքի արքայությունը»»։ (Սինոդական թարգ․)[2]
   
   «Երկնքի արքայություն» արտահայտությամն Հովհաննեսը նկատի ունի որպես Թագավոր Աստծո տիրապետությունը, որը հակադիր հարաբերակցության մեջ է դրվում աշխարհիկ թագավորների երկրային տիրապետության հետ: Աշխարհիկ թագավորությունների գոյությանը զուգահեռ` նրանց մեջ առաջանում է մի նոր Թագավորություն, որը ոչ մի ընդհանրություն չուներ այդ աշխարհային թագավորությունների հետ, քանի որ Աստծո այս Թագավորությունը ոչ թե երկրային, այլ երկնայի´ն ծագում ուներ։ Այդուամենայնիվ, «Երկնքի արքայություն» բառերի նմանօրինակ ըմբռնումը հասկանալի է միայն մեզ համար, և այն էլ` ոչ ամբողջապես: Հրեաները, որոնց հետ Հովհաննեսը խոսում էր, «Երկնքի արքայություն» բառերը կարող էին հասկանալ ա´յն իմաստով, որ շուտով գալու է մի Արքայություն, որում Թագավորը լինելու է այն Մեսիան, Որին իրենք` հրեաները սպասում էին: Այդ Մեսիան մի Անձ էր լինելու, Ում միայն քչերն էին դիտարկելու որպես երկնային Թագավոր, իսկ ավելի շատ ակնկալվում էր, որ Մեսիան հանդես է գալու որպես երկրայի´ն թագավոր` միայն թե Աստծո կողմից ընձեռնված առանձնահատուկ, հիմնականում երկրային բնույթի զորությամբ: Մեսիան պետք լիներ երկնային կամ Աստվածատուր խոստումները Կատարողը: Հրեաների ընկալմամբ` Թագավորը Թագավորության մարմնացումն էր, ուստի խոսելով Թագավորության մերձենալու մասին՝ Հովհաննեսն այդպիսով խոսեց նաև Թագավորի´ մոտենալու կամ մոտալուտ Գալստյան մասին։
   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

«Ապաշխարեցէ՛ք, որովհետեւ երկնքի արքայութիւնը մօտեցել է»։

   

Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 3:1

--------------------------------
[2](Էջմիածին թարգ․) «Ապաշխարեցէ՛ք, որովհետեւ երկնքի արքայութիւնը մօտեցել է»:
(Արարատ թարգ․) և ասում. «Ապաշխարե՛ք, որովհետև երկնքի արքայությունը մոտեցել է»։
(Գրաբար) եւ ասել. Ապաշխարեցէ՛ք՝ զի մերձեալ է արքայութիւն երկնից,