Ա. Լոպուխին
Եսավը հարցրեց. «Քեզ մոտ թողնե՞մ ինձ հետ եղած մարդկանց մի մասին»: Հակոբը պատասխանեց. «Ի՞նչ կարիք կա: Բավական է, որ շնորհ գտա քո առաջ, տե՛ր»: [15] (Սինոդական թարգ․)
Եսավն առաջարկում է Հակոբի հետ թողնել իր մարդկանցից մի քանիսին՝ նրանց պաշտպանելու կամ էլ պատվի արժանացնելու համար, բայց Հակոբը եղբոր այս սիրալիր առաջարկից էլ է հրաժարվում՝ ասելով. «Ի՞նչ կարիք կա»: Դրանով նա արտահայտում էր կա՛մ այն միտքը, որ իր քարավանը բավականին մեծաթիվ և բավականին ուժեղ է, կա՛մ էլ հույսը դնում էր Աստծո և Հրեշտակների պաշտպանության վրա (հմմ. Ծննդ. 32:1):
«Միայն թե շնորհ գտնեմ»… Սա բարձրաստիճաններին մերժելու քաղաքավարի ձև է (հմմ. Ծննդ. 30:27):
--------------------------------
[15](Էջմիածին թարգ․) Եսաւը հարցրեց. «Քեզ մօտ թողնե՞մ ինձ հետ եղած մարդկանց մի մասին»: Սա պատասխանեց. «Ի՞նչ կարիք կայ: Բաւական է, որ շնորհ գտայ քո առաջ, տէ՛ր»:
(Արարատ թարգ․) Եվ Եսավն ասաց. «Թող քեզ մոտ թողնեմ իմ մարդկանցից»: Եվ նա պատասխանեց. «Ինչո՞ւ համար, թող իմ տիրոջ առջև շնորհ գտնեմ»
(Գրաբար) Եւ ասէ Եսաւ. Իսկ թողից առ քեզ ի ժողովրդենէ աստի` որ ընդ իս են: Եւ նա ասէ. Ընդ է՞ր է ինձ այդ. շատ է զի գտի շնորհս առաջի քո տէր:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: