Ա. Լոպուխին
Նա Սյուքեմի հայր Եմորից հարյուր կեսիթով մի կալվածք գնեց, որտեղ էլ խփեց իր վրանը: [19] (Սինոդական թարգ․)
Հակոբը որոշ ժամանակ կանգ առավ Աբրահամի առաջին տեսիլքի վայրում (Ծննդ. 12։6-7) և գուցե հաշվի առնելով արտերի սակավությունն ու եկվորներից տեղաբնակների ունեցած դժգոհությունը՝ ստիպված քաղաքի բնակիչներից 100 կեսիթով Սյուքեմի մոտ մի հողակտոր գնեց: Կեսիթը հավանաբար մետաղադրամների կշռի միավորն է (վերջինս, բացի նշված հատվածից, հանդիպում է նաև՝ Հեսու 24։32, Հոբ 42։1 համարներում), որը, ըստ Գեզենիսի, հավասար է 4 սիկղի (ըստ Գեզենիսի՝ 100 կեսիթը հավասար է Աբրահամի 400 սիկղի, Ծննդ. 23:15-16): Յոթանասնից, Վուլգ., սիրիական, սլավ. թարգմանություններում կարդում ենք. «100 գառներ»: Ըստ այս թարգմանության՝ կարելի է պատկերացում կազմել այն մասին, որ հոտը հին ժամանակներում միառժամանակ փոխարինել է գումարին (որտեղից էլ՝ լատ. pecunia բառը pecus բառից է): Եթե Աբրահամը կնոջ և իր համար Քեբրոնում թաղման վայր է ձեռք բերում, ապա բնակություն հաստատելու համար Հակոբը Սյուքեմում արտ է ձեռք բերում, որի միջոցով էլ արտահայտում է աստվածային խոստումը, որ իր սերունդը ժառանգելու էր Քանանի երկիրը: Հետագայում Հովսեփի ոսկորները ամփոփվեցին այս վայրում (Հեսու 24։32): Ավետարանական ժամանակներում (Հովհ. 4։5–6) և նույնիսկ հիմա Հակոբի ջրհորը հիշատակվում է Սյուքեմի մոտ:
--------------------------------
[19](Էջմիածին թարգ․) Նա Սիւքեմի հայր Եմորից հարիւր ոչխարով մի կալուածք գնեց, ուր եւ խփեց իր վրանը:
(Արարատ թարգ․) Եվ այն արտի կալվածքը, որտեղ խփել էր իր վրանը, հարյուր կեսիթայով գնել էր Սյուքեմի հայր Եմորից:
(Գրաբար) Եւ ստացաւ զվիճակ անդին ուր եհար զխորան իւր` Յեմովրայ հաւրէ Սիւքեմայ հարիւր ոչխարի:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: