Ա. Լոպուխին
2-3․ Եսավը կին առավ քանանացիների դուստրերից Ադդային՝ Ելովն Քետացու դստերը, Ողիբամային՝ Սեբեգոն Խևացու որդի Անայի դստերը, [2] և Բասեմաթին՝ Իսմայելի դստերը՝ Նաբեութի քրոջը: (Սինոդական թարգ․)
Եսավի կանանց մասին արդեն երրորդ անգամ է խոսվում (հմմտ. Ծննդ. 26:34, 28:9), սակայն, ի տարբերություն նախորդ երկուսի՝ այստեղ նրանց անունները տարբեր են: Ընդունելով, որ այս տարբերությունները կարող են կապված լինել անունները փոփոխելու հին արևելյան սովորության կամ էլ նույնիսկ արտագրության սխալի հետ՝ նշենք բոլոր երեք խմբագրություններում առկա նմանությունները.
ա) Եսավն ուներ երեք կին,
բ) նրանցից մեկի անունը Բասեմաթ էր,
գ) երկուսը քանանացիներ էին, իսկ երրորդը Իսմայելի աղջիկն էր:
--------------------------------
[2](Էջմիածին թարգ․) Եսաւը կին առաւ քանանացիների դուստրերից Ադդային՝ քետացի Ելոնի դստերը, Ոլիբամային՝ խեւացի Սեբեգոնի որդի Անայի դստերը,
(Արարատ թարգ․) Եվ Եսավը Քանանի աղջիկներից կանայք առավ. քետացի Ելոնի դուստր Ադդային, խևացի Սեբեգոնի դստեր՝ Անայի դուստր Ողիբամային
(Գրաբար) Եւ առ իւր Եսաւ կանայս ի դստերաց Քանանացւոց. զԱդդա զդուստր Ելոնայ Քետացւոյ: Եւ Զոլիբամա դուստր Անայի` որդւոյ Սեբեդոնի Խեւացւոյ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: