Ա. Լոպուխին
Եվ Կայենը հեռացավ Աստծու երեսից և բնակվեց Նայիդ երկրում՝ Եդեմից արևելք։ (Սինոդական թարգ․)[16]
Եվ Կայենը հեռացավ... և բնակվեց Նայիդ երկրում՝ Եդեմից արևելք... Աստվածային հրամանով Կայենը ստիպված էր դառնալ անտուն (անօթևան) թափառական թողնելով այն հայրենական երկիրը, որտեղ Աստված հաճել էր առավել շոշափելի կերպով բացահայտել իր ներկայությունը: Կայենի և նրա սերունդի նոր, քոչվորական կենցաղի վայրն անվանվում է Նայիդ (Նոդ) ու սահմանվում է «Եդեմի արևելյան կողմում» բառերով: Որոշ մեկնիչների կարծիքով Նոդն ինչ-որ մի երկրի հատուկ անվանում չէ, այլ կայենականների ողջ քոչավայրի հասարակ անունն է, իբրև աքսորի և աղետի երկրի, որն իրապես գտնվում է Եդեմից՝ «երանության երկրից» դեպի արևելք:
--------------------------------
[16](Էջմիածին թարգ․) Կայէնը հեռացաւ Աստծու մօտից եւ բնակուեց Նայիդ երկրում՝ Եդեմի դիմաց:
(Արարատ թարգ․) Եվ Կայենը հեռացավ Տիրոջից ու բնակվեց Նայիդում՝ Եդեմի արևելքում:
(Գրաբար) Եւ ե՛լ Կային յերեսաց Աստուծոյ. և բնակեցաւ յերկրին Նայիդ յանդիման Եդեմայ։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: