Ծննդոց գրքի մեկնություն 4:19

Ա. Լոպուխին

Ղամեքն առավ երկու կին. մեկի անունը Ադա էր, իսկ երկրորդինը Ցիլլա (Սելլա)։ (Սինոդական թարգ․)[19]
   

   Ղամեքն առավ երկու կին... Ղամեքն անարգանքով հավերժացրեց իր անունը, քանի որ առաջինը ներմուծեց բազմակնությունը: Հենց դրանով նա աղավաղեց ամուսնության խորհուրդի աստվածահաստատ կարգը (Ծննդ. 2։24) և դրսևորեց իր բարոյական սանձարձակությունն ու ցանկասիրությունը:

   Մեկի անունը Ադա էր, իսկ երկրորդինը Սելլա... Ղամեքի ամուսնության հենց այդպիսի բնույթի մասին կարող են վկայել նաև նրա կանանց անունները, որոնցից առաջինը նշանակում է «զարդարանք, գրավչություն», իսկ երկրորդինը՝ «ստվեր, շիրմա», ասել է թե՝ երկու անուններն էլ մատնանշում են այդ կանանց արտաքին, մարմնական գեղեցկությունը, ինչը դարձավ հրապուրիչ խայծ ցանկասեր Ղամեքի համար:
--------------------------------
[19](Էջմիածին թարգ․) Ղամէքն առաւ երկու կին. մէկի անունը Ադդա էր, իսկ երկրորդի անունը՝ Սէլլա:
(Արարատ թարգ․) Եվ Ղամեքը երկու կին առավ. մեկի անունը Ադդա էր, երկրորդինը՝ Սելլա:
(Գրաբար) Եւ ա՛ռ իւր Ղամէք երկուս կանայս. անուն միումն Ադդա, և անուն երկրորդին Սէլլա։