Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 4:20

Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)

«Եվ նրանք, իսկույն թողնելով իրենց ուռկանները, հետևեցին Նրան»։
   
    Նայեք, թե ինչպիսին է նրանց (Պետրոս և Անդրեաս առաքյալների) հավատն ու հնազանդությունը։ Նրանք զբաղված էին իրենց գործով (և դուք գիտեք, թե որքան գրավիչ է ձկնորսությունը)։ Սակայն, հենց որ լսեցին Փրկչի կանչը, չհապաղեցին, չհետաձգեցին` մեկ այլ ժամանակի թողնելով, ու չասացին. «Գնանք տուն և խորհրդակցենք մեր հարազատների հետ»։ Այլ, թողնելով ամեն ինչ, հետևեցին Նրան ճիշտ այնպես, ինչպես Եղիսեն էր հետևել Եղիային (Գ Թագ. 19:20)։ Քրիստոս ցանկանում է մեր մեջ տեսնել այսպիսի հնազանդություն, որպեսզի մենք ոչ մի պահ չհետաձգենք Իրեն հետևելու գործը` նույնիսկ ամենածայրահեղ անհրաժեշտության դեպքում։ Ահա թե ինչու, երբ մեկ ուրիշը եկավ Նրա մոտ և թույլտվություն խնդրեց « իր հորը թաղելու» (Մատթ. 8:21) համար, Հիսուս նույնիսկ դա չթույլատրեց նրան՝ այդպիսով ցույց տալով, որ Իրեն հետևելը պետք է ամեն ինչից նախընտրելի համարել։ Դու կասես, որ նրանց (առաքյալներին) շատ բան էր խոստացված։ Բայց հենց դրա համար եմ ես առավելապես զարմանում նրանց վրա, քանի որ նրանք, դեռևս ոչ մի նշան չտեսնելով, հավատացին այդքան մեծ խոստմանը և Քրիստոսին հետևելն ամեն ինչից ավելի վեր դասեցին։ Նրանք հավատացին, որ իրենք էլ կկարողանան այդ նույն խոսքերով որսալ ուրիշներին, ինչպես որ իրենք էին «որսվել» Հիսուսի կողմից։ Եվ այս խոստումն էլ տրվել էր միայն Պետրոսին ու Անդրեասին։ Իսկ ահա Հակոբոսին և Հովհաննեսին նույնիսկ դա էլ չէր ասվել. գեթ առաջինների (Պետրոս և Անդրեաս առաքյալների) հնազանդության օրինակը ճանապարհ հարթեց նաև նրա´նց (Հակոբոս և և Հովհաննես առաքյալների) համար, չնայած որ վերջիններս նախկինում նույնպես շատ էին լսել Հիսուսի մասին։
   

Սրբ. Ներսես Շնորհալի (†1173)

Եւ նրանք իսկոյն թողնելով ուռկանները՝ գնացին նրա յետեւից:
   

Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ  4:18
   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

Եւ նրանք իսկոյն թողնելով ուռկանները՝ գնացին նրա յետեւից:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 4:17