Ա. Լոպուխին
Եվ Ադամը կրկին մերձեցավ իր կին Եվային, և նա ծնեց որդի, և նրա անունը դրեց Սեթ, «քանի որ, ասաց նա, Կայենի սպանած Աբելի փոխարեն Աստված ինձ ուրիշ սերունդ պարգեվեց»։ (Սինոդական թարգ․)[25]
Եվ Ադամը կրկին մերձեցավ իր կին Եվային, և նա ծնեց որդի, և նրա անունը դրեց Սեթ... Ադամի և Եվայի երկու ավագ որդիների փոխարեն, որոնցից մեկը՝ Կայենը, չարդարացրեց իր վրա դրված հույսերը, իսկ մյուսը՝ Աբելը, վաղաժամ մահացավ, Աստված ճշմարիտ հավատի և բարեպաշտության պահապան ունենալու համար պարգևում է նրանց երրորդ զավակը՝ Սեթ անունով: Նրա անվան նշանակությունը բացատրված է հենց տեքստում՝ ճշմարիտ հավատի «հաստատման, հիմնավորման» իմաստով կամ «վերականգնում, փոխհատուցում» այն կորստի, որը հասցվել էր Աբելի մահվամբ: «Այս ամենը ցույց է տալիս, որ ի դեմս Սեթի, Եվան օրհնված Սերունդի վերականգնման ու պահպանման հույս է տածում և անվանակոչում է նրան այդ հավատի և ապագայում լուսավորված միտք ունենալու ոգով» (սբ. Ֆիլարետ): Եվ, իրապես, հետո դառնալով նախաջրհեղեղյան շրջանի բարեպաշտ նահապետների (սեթյանների) նախահայրը, Սեթը դարձավ այն հենասյունը, որի վրա կանգնած և հաստատված էր նախաստեղծ կրոնն ու Եկեղեցին: Այս առումով Սեթը կարծես թե հենց մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի նախատիպն է (Ա Կորն. 3:11):
--------------------------------
[25](Էջմիածին թարգ․) Ադամը պառկեց իր կին Եւայի հետ, սա յղիացաւ, ծնեց որդի, նրա անունը դրեց Սէթ եւ ասաց. «Կայէնի սպանած Աբէլի փոխարէն Աստուած ինձ ուրիշ զաւակ պարգեւեց»:
(Արարատ թարգ․) Եվ Ադամը դարձյալ մտավ իր կնոջ մոտ, ու նա մի որդի ծնեց, և նրա անունը Սեթ դրեց, որովհետև ասաց. «Աստված ինձ մի ուրիշ սերունդ տվեց Աբելի փոխարեն, որին սպանեց Կայենըե:
(Գրաբար) Եմո՛ւտ Ադամ առ Եւայ կին իւր, և յղացաւ և ծնաւ որդի. և անուանեաց զանուն նորա Սէթ . ասէ. Զի յարոյց ինձ Աստուած զաւակ ա՛յլ փոխանակ Հաբիլի զոր սպանն Կային։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: