Ա․ Լոպուխին
Եվ նրան պատմեցին Հովսեփի բոլոր խոսքերը, որ ասել էր իրենց: Եվ երբ նրանց հայր Հակոբը տեսավ այն սայլերը, որ Հովսեփն էր ուղարկել՝ իրեն տանելու համար, հոգին վերակենդանացավ: [27] (Սինոդական թարգ․)
Տե՛ս Ծննդոց գրքի մեկնություն գլուխ 45:25
--------------------------------
[27](Էջմիածին թարգ․) Նրանք իրենց հօրը հաղորդեցին այն ամէնը, ինչ ասել էր Յովսէփը: Նրանց հայր Յակոբը, տեսնելով այն սայլերը, որ Յովսէփն էր ուղարկել՝ իրեն տանելու համար, վերակենդանացաւ:
(Արարատ թարգ․) Եվ նրան պատմեցին Հովսեփի բոլոր խոսքերը, որ ասել էր իրենց: Եվ երբ տեսավ Հովսեփի ուղարկած կառքերը՝ իրեն տանելու համար, այնժամ կենդանացավ նրանց հոր՝ Հակոբի հոգին:
(Գրաբար) Եւ խաւսեցան ընդ նմա զամենայն ինչ` զոր ասաց Յովսէփ: Եւ իբրեւ ետես զսայլսն զոր առաքեաց Յովսէփ առնուլ զնա, արծարծեցաւ ոգին Յակոբայ հաւր նոցա:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: