Ա. Լոպուխին
Սրանք են Իսրայելի տասներկու ցեղերը, և սա է այն, ինչ նրանց հայրն ասաց նրանց: Եվ օրհնեց նրանց ու տվեց յուրաքանչյուրին հասանելիք օրհնությունը: [28] (Սինոդական թարգ․)
Հատուկ կերպով շեշտվում է, որ ուխտը վերաբերում է նաև սերունդներին:
--------------------------------
[28](Էջմիածին թարգ․) Այս բոլորը՝ Յակոբի որդիները, տասներկու ցեղերն են: Սա է ահա, ինչ որ խօսեց նրանց հայրը իրենց հետ: Նա իւրաքանչիւրին օրհնեց իրեն արժանի օրհնութեամբ:
(Արարատ թարգ․) Այս բոլորն Իսրայելի տասներկու ցեղերն են: Ահա այս էր, ինչ որ խոսեց հայրը նրանց հետ և օրհնեց նրանց: Եվ յուրաքանչյուրին իրեն համեմատ օրհնությունը տվեց:
(Գրաբար) Ամենեքեան սոքա որդիք Յակոբայ` ազգք երկոտասան. եւ այս է զոր խաւսեցաւ ընդ նոսա հայրն իւրեանց, եւ աւրհնեաց զնոսա: Իւրաքանչիւր ըստ աւրհնութեան իւրում
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: