Ա. Լոպուխին
22-23․ Ենոքը Մաթուսալեհի ծնվելուց հետո երկու հարյուր տարի քայլեց Աստծո հետ և ծնեց ուստրեր ու դուստրեր։ [22] Ենոքը ապրեց երեք հարյուր վաթսունհինգ տարի։ (Սինոդական թարգ․)
Ենոքը... քայլեց Աստծո հետ.. Աստվածաշնչում այդպիսի արտահայտություններ բազմիցս հանդիպում են (Ծննդ. 6:9, Միք. 6:8, Մաղ. 2:6 և այլն) և ամենուր դրանք նշանակում են մարդկային կյանքի բարոյական դիրքորոշման բարձրագույն աստիճան, երբ մարդն սկսում է երկյուղածությամբ առավել խորը թափանցել աստվածային ներկայության մեջ , երբ հավատքի աչքերով կարծես մշտապես իր առջև տեսնում է Աստծուն և խստորեն համապատասխանեցնում է իր վարքն ու կյանքի ամեն մի քայլը՝ ըստ այդմ: Տվյալ արտահայտությունը մինչև անգամ շատ ավելի լայն իմաստ ունի, ի մասնավորի, պարունակում է ակնարկ նմանօրինակ վայելուչ պահվածքի հետևանքի մասին՝ առ Աստված առանձնահատուկ և բացառիկ մերձավորության եղանկով, ինչպես այն հաղորդվում է սլավոնական տեքստում: Ենոքը սիրելի եղավ Աստծուն, այնպես ինչպես Պողոս և Հուդա առաքյալները: (Եբր. 11:5, Հուդ. 1:14):
--------------------------------
[22](Էջմիածին թարգ․) Ենոքը Մաթուսաղային ծնելուց յետոյ սիրելի եղաւ Աստծուն երկու հարիւր տարի եւ ծնեց ուստրեր ու դուստրեր
(Արարատ թարգ․) Եվ Ենոքը Մաթուսաղային ծնելուց հետո երեք հարյուր տարի քայլեց Աստծո առաջ և ծնեց որդիներ ու դուստրեր:
(Գրաբար) Եւ հաճո՛յ եղև Ենոք Աստուծոյ յետ ծնանելոյ նորա զՄաթուսաղա՝ ամս երկերիւր։ Եւ ծնաւ ուստերս և դստերս։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: