Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 8:24

Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)

«Եվ հանկարծ այնպիսի մեծ ալեկոծություն եղավ ծովի վրա, որ նավը ծածկվում էր ալիքներով. իսկ Նա քնած էր»։
   
    Մատթեոսը պարզապես ասում է, որ Հիսուս քնած էր, իսկ Ղուկասն ասում է, որ Նա քնած էր բարձի վրա՝ դրանով իսկ ցույց տալով Փրկչի խոնարհությունը և մեզ էլ մեծ իմաստություն ուսուցանելով:
   

Հովհաննես Ծործորեցի (†1338)

Եւ ահա ծովի վրայ մեծ փոթորիկ առաջացաւ, այնքան, որ նաւակը ծածկուեց ալիքներից: Իսկ ինքը ննջում էր:
   
    Եվ ահա մեծ ալեկոծություն եղավ ծովում, այնպես, որ նավը ծածկվեց ալիքներով, իսկ Նա ննջում էր:

    Հանկարծակի, ասում է [ավետարանիչը], երբ ամպերը հանգիստ վիճակում էին, [Հիսուսը] հրաման տվեց քամուն ներսի կողմից եռալ և կոհակների հորձանքով շարժել ծովի մակերեսը, որից նավը վտանգի մեջ հայտնվեց և ալիքների հուզումից ուժգին տատանվում էր, որպեսզի երբ [Հիսուսը] սաստեր, և մոլեգնած ու կատաղած ծովի գազանությունը հնազանդության գար, հասկանային, որ Նա է դրա արարիչը, Ով հրաման տվեց [ծովին] ալեկոծվել և դարձյալ հանդարտվել: Նաև երբ [մարդիկ] փորձության վտանգի մեջ հայտնվեն, [այս դեպքի] հիշատակը մտքում ունենալով՝ Նրա՛ն ապավինեն, որովհետև թեպետ միառժամանակ թույլ է տալիս փորձությանը [նեղել մարդկանց], սակայն դրա միջից հանելու է, որպեսզի երբ ազատվեն ծովի կամ փորձությունների նեղություններից, հասկանան Նրա բարերարության ներգործությունը:

    «Իսկ Նա ննջում էր». Մարկոսն ավելացնում է՝ «բարձի վրա» (Մարկ. 4։38): [Ննջում էր], որպեսզի Իր ճշմարիտ մարդկությունը հայտներ և խոնարհությունը ցույց տար՝ նույնը մեզ համար իբրև օրինակ ծառայեցնելով: Նաև որպեսզի [աշակերտներն] առավել վախենային, որովհետև եթե չննջեր, թեկուզև ծովը հույժ ալեկոծվեր, աշակերտները չէին զարհուրի: Այլև որպեսզի Նրա ննջելով ծովի արթնանալը հասկանային և Նրա արթնանալով՝ ծովի ննջումը և գիտակցեին Նրա զորությունը, Ով չի ննջում (Սաղմ. 120։4):
   

Ստեփանոս Սյունեցի (†735)

Եվ ահա ծովի վրա մեծ փոթորիկ առաջացավ, այնքան, որ նավակը ծածկվեց ալիքներից: Իսկ ինքը ննջում էր։
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 8։23
   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

Եվ ահա ծովի վրա մեծ փոթորիկ առաջացավ, այնքան, որ նավակը ծածկվեց ալիքներից: Իսկ ինքը ննջում էր։
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 8։23