Ծննդոց գրքի մեկնություն 9:5

Սրբ. Եփրեմ Ասորի

քանզի ես էլ ձեր կենսատու արիւնը կը պահանջեմ, բոլոր գազանների, ինչպէս նաեւ մարդու միջոցով կը պահանջեմ այն: Մարդու միջոցով պիտի պահանջեմ իր եղբօր հոգին:

 

Տե՛ս Ծննդոց գրքի մեկնություն  գլուխ 9:4

 

Ա. Լոպուխին

Ես կպահանջեմ ձեր արյունը, որի մեջ ձեր կյանքն է, կպահանջեմ այն ամեն մի գազանից, կպահանջեմ նաև մարդու հոգին մարդու ձեռքից, նրա եղբոր ձեռքից…. (Սինոդական թարգ․) [5]
   

   Ես կպահանջեմ ձեր արյունը, որի մեջ ձեր կյանքն է, կպահանջեմ այն ամեն մի գազանից…Այս խոսքերը հիանալիորեն հաստատում են մեր կողմից հենց նոր մեջբերված այն տեսակետը, թե արյունն է հանգրվանը հոգու: Մինչևիսկ կենդանիների արյան նկատմամբ Տերը պատշաճ հարգանք է ներշնչում խիստ արտահայտություններով և, որպեսզի էլ ավելի վառ ընդգծի մարդասպանության հանցավորության միտքը, Աստված ասում է, որ մարդու արյան դիմաց ինքը կպատժի ոչ միայն գիտակից  մարդասպանին, այլև անգիտակից անասունին և վայրի գազանին, ինչը հետագայում անգամ հստակ օրենսդրական հիմնավորում ստացավ (Ել. 21:28):

   կպահանջեմ նաև մարդու հոգին մարդու ձեռքից, նրա եղբոր ձեռքից….Եթե մարդու սպանությունը անգիտակից կենդանու կողմից ենթակա էր անողոք պատժի, ապա, պարզ է, թե որքան ավելի հանցավոր էր և այդ իսկ պատճառով առավել մեծ ուժով էր հետապնդվում մարդու կողմից մարդու սպանությունը: Այս շարադրանքի բառերի մեջ ոմանք ոչ առանց հիմքի տեսնում են և սպանության և ինքնասպանության դատապարտումը:
--------------------------------
[5](Էջմիածին թարգ․) քանզի ես էլ ձեր կենսատու արիւնը կը պահանջեմ, բոլոր գազանների, ինչպէս նաեւ մարդու միջոցով կը պահանջեմ այն: Մարդու միջոցով պիտի պահանջեմ իր եղբօր հոգին:
(Արարատ թարգ․) Ձեր արյունը պիտի պահանջեմ ձեր կյանքի համար, ամեն կենդանուց պիտի պահանջեմ: Եվ մարդու ձեռքից՝ իր ընկերոջ ձեռքից, մարդու կյանքը պիտի պահանջեմ:
(Գրաբար) Քանզի և զձե՛ր արիւն շնչոյ խնդրեցից, ի ձեռաց ամենայն գազանաց խնդրեցից զնա, և ի ձեռաց մարդոյ. ի ձեռաց առն զշունչ արեան եղբօր իւրոյ խնդրեցից։