Ա. Լոպուխին
«Եվ Տիրոջ փառքը դուրս եկավ տան շեմի վրայից և կանգնեց քերովբեների վրա»։ [18] (Սինոդական թարգ․)
Հնարավոր է, որ Տիրոջ փառքը (այն իմաստով, որով այս անվանումը գործածվում է 9:3-րդ և 10:4-րդ համարներում, ասել է թե՝ աստվածահայտնության ամպի իմաստով), տաճարի շեմին սպասում էր Երուսաղեմի նկատմամբ վերջին պատժի կատարմանը (այրում), որը տեղի էր ունենում հրեշտակապետի կողմից։ Սակայն այս հրեշտակապետն հրամանի կատարման մասին զեկուցմամբ այստեղ չի վերադառնում, ինչպես 9:3-րդ համարում էր, այլ վերադառնում է քերովբեների վերնադասում գտնվող իր տեղը, որպեսզի հեռանա տաճարից և քաղաքից: Այս հեռացումը կարելի է համարել որպես Երուսաղեմի նկատմամբ Աստծո դատաստանի երրորդ ու վերջին գործողություն և որպես ծանրագույն պատիժ Երուսաղեմ քաղաքի համար, եթե նկատի ունենանք այն ծանր հետևանքները, որոնց հանգեցնում է Աստծո հեռանալը Բ Օրինաց 31:17-րդ և Օսէէ 9:2-րդ համարներում:
--------------------------------
[18](Էջմիածին թարգ․) Եւ Տիրոջ փառքը տաճարի մուտքի գաւթից բարձրացաւ ու նստեց քերովբէների վրայ:
(Արարատ թարգ․) Եվ Տիրոջ փառքը դուրս եկավ տան շեմի վրայից և կանգնեց քերովբեների վրա։
(Գրաբար) Եւ ելին փառքն Տեառն ՚ի միջնօդոյ տաճարին, և նստան ՛ի վերայ քերովբէիցն":
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: