Եզեկիելի մարգարեության մեկնություն 12։23

Ա. Լոպուխին

«Ուստի նրանց ասա՛. «Այսպես է ասում Տեր Աստված. «Ես կվերացնեմ այդ առածը, և Իսրայելի մեջ այլևս նման առած չեն ասի». բայց նրանց ասա՛. «Մոտեցել են օրերը և մարգարեական ամեն տեսիլքի իրականացումը»։ [23] (Սինոդական թարգ․)
   

   Տերը բարկությամբ է լցվում նմանատիպ խոսքերի պատճառով, քանի որ այդ խոսքերն անարգանք են հասցնում Նրա անվանը, իսկ Նա այլևս չի կարող դա հանդուրժել․ շուտով տեղի է ունենալու այն, ինչով որ Տերը սպառնում էր, և այդ ժամանակ թերահավատներն իրենք իրենց մաշկի վրա կզգան այն, ինչ Յահվեն հայտնել էր մարգարեների միջոցով։

   «Ամեն տեսիլքի իրականացումը» - սլավոներենում ավելի ճշգրիտ՝ «խոսքը», այսինքն՝ «էությունը․․․ամեն տեսիլքի»։
--------------------------------
[23](Էջմիածին թարգ․) Ուստի ասա՛ նրանց. «Այսպէս է ասում Ամենակալ Տէրը. խափանելու եմ այդ առակը, եւ Իսրայէլի զաւակներն այլեւս այդ առակը չեն արտասանելու, որովհետեւ պիտի ասես նրանց, որ մօտ են օրերն ու կատարուելու են բոլոր տեսիլքների պատգամները:
(Արարատ թարգ․) Ուստի նրանց ասա՛. Այսպես է ասում Տեր Աստված. "Ես կվերացնեմ այդ առածը, և այն Իսրայելի մեջ մյուս անգամ իբրև առած չեն ասի". բայց նրանց ասա՛. Օրերը մոտեցել են, և ամեն տեսիլք կկատարվի։
(Գրաբար) Վասն այդորիկ ասա՛ ցնոսա. Ա՛յսպէս ասէ Ադովնայի Տէր. Դարձուցի՛ց զառակդ զայդ՝ և մի՛ ևս ասասցեն տունդ Իսրայէլի զառակդ զայդ. զի խօսեսցիս առ նոսա, թէ հասեալ են աւուրք՝ և պատգամք ամենայն տեսլեանց։