Եզեկիելի մարգարեության մեկնություն 14։22

Ա. Լոպուխին

22-23․ «Եվ այդ ժամանակ նրա մեջ մնացորդ մնա՝ որդիներ և դուստրեր, որոնք դուրս պիտի բերվեն այնտեղից. ահա, նրանք դուրս են գալու ձեզ մոտ, և դուք պիտի տեսնեք նրանց վարքն ու նրանց գործերը և պիտի մխիթարվեք այն պատուհասից, որը Ես բերեցի Երուսաղեմի վրա, այն ամենի համար, ինչ Ես բերեցի նրա վրա»։ [22] ««Նրանք պիտի մխիթարեն ձեզ, երբ դուք տեսնեք նրանց վարքն ու նրանց արարքները․ և կիմանաք, որ Ես իզուր չէ, որ արել եմ այն ամենը, ինչ արել եմ նրա մեջ»,- ասում է Տեր Աստված»։ (Սինոդական թարգ․)
   
   Եթե վերը թվարկված Աստծո 4 պատիժներից որևէ մեկից ​​ոչ մի ամբարիշտ չի կարող փրկվել, ապա կարելի է ակնկալել, որ այդ բոլոր պատիժների ամբողջությունը, որը պատրաստվում էր պատուհասել Երուսաղեմին (ենթադրաբար, քաղդեացիների արշավանքի ժամանակ), կկործանի այդ քաղաքի ամբողջ ամբարիշտ բնակչությանը; Սրա հետ մեկտեղ այս բնակչության մի մասը, նույնիսկ ամբողջ ընտանիքներ («որդիներ և դուստրեր»), ընդհակառակը, ողջ են մնալու (չի ասվում՝ «փրկվելու են», հետևաբար, նախորդող համարներում հիշատակված «փրկություն»-ն ավելին էր, քան գեթ կյանքի պահպանությունը): Երուսաղեմի այս մնացորդացին պահպանելու միտումը բավարար կերպով մատնացույց է անում, թե որքա՜ն սարսափելի վիճակում էր գտնվում այդ քաղաքի բարոյական վիճակը և թե Աստված որքա՜ն համբերատար էր նրա նկատմամբ։

   «Պիտի մխիթարվեք» - այս արտահայտությունը հնչում է դառը հեգնանքով՝ այդպիսով միաժամանակ մատնացույց անելով, թե գերիների համար որքան դժվար էր դիմանալ Երուսաղեմի անկմանը, չնայած քաղաքի և նրանց միջև առկա թշնամությանը (11:15-րդ համար): Բնութագրական է նաև այն, որ Եզեկիել մարգարեն կարծում է, թե Երուսաղեմի անկման կապակցությամբ տրվող մխիթարությունն այդ անկման պատճառը գիտակցելու միջոցով Աստծո արդարության առավել կատարյալ իմացությանը հասնելն էր։ Ահա թե մարգարեի համար որքան մեծ արժեք ունեին աստվածայինի մասին իմացության ոլորտում արձանագրվող հաջողությունները:
--------------------------------
[22](Էջմիածին թարգ․) նրանում ողջ մնացածները դուրս են բերելու իրենց տղաներերին ու աղջիկներին: Ահա նրանք նրանց հետ դուրս են գալու ձեզ մօտ, եւ դուք տեսնելու էք նրանց ընթացքը, նրանց մտադրութիւնները: Զղջալու էք այն չարիքի համար, որ ես բերել եմ Երուսաղէմի վրայ, բոլոր չարիքների համար, որ ես բերել եմ նրա վրայ:
(Արարատ թարգ․) նրանում ողջ մնացածները դուրս են բերելու իրենց տղաներերին ու աղջիկներին: Ահա նրանք նրանց հետ դուրս են գալու ձեզ մօտ, եւ դուք տեսնելու էք նրանց ընթացքը, նրանց մտադրութիւնները: Զղջալու էք այն չարիքի համար, որ ես բերել եմ Երուսաղէմի վրայ, բոլոր չարիքների համար, որ ես բերել եմ նրա վրայ:
(Գրաբար) սինլքորքն ապրեալքն 'ի նմա հանցեն զուստերս և զդստերս իւրեանց։ Ահաւասիկ ընդ նոսա ելցեն առ ձեզ, և տեսջիք զճանապարհս նոցա և զխորհուրդս նոցա. և զղջանայցէք 'ի վերայ չարեացն զոր ածի 'ի վերայ Երուսաղեմի, զամենայն զչարիսն զոր ածի 'ի վերայ նորա: