Եզեկիելի մարգարեության մեկնություն 16։15

Ա. Լոպուխին

«Բայց դու ապավինեցիր քո գեղեցկությանը և, քո փառքից օգտվելով, սկսեցիր պոռնկություն անել ու քո պոռնկությունը թափեցիր ամեն անցորդի վրա՝ տրվելով նրան»։[15] (Սինոդական թարգ․)
   
   «Սկսեցիր պոռնկություն անել» - առաջին անգամ Օսէէն այս նույն կերպ անվանեց Իսրայելի կռապաշտությունը՝ նկատի ունենալով Աստծո հետ կնքված ուխտի դրժումը։ Հրեաների մեջ կռապաշտությունը հատկապես արագ սկսեց տարածվել այն ժամանակ, երբ Իսրայելն իր մեծագույն փառքի հասած ժամանակաշրջանում շրջակա հեթանոս ժողովուրդների հետ լայնահորիզոն հարաբերություններ հաստատեց և ազդվեց նրանց մշակույթից:

   «Քո պոռնկությունը թափեցիր ամեն անցորդի վրա» - այստեղ ակնարկվում է այն ժամանակների պոռնիկների ունեցած սովորությանը՝ իրենց հաճախորդներին «որսալ» փողոցներում (Ծննդ․ 38:14, Երեմ․ 3:2): Այս համեմատությունն էլ առավել բնութագրական էր Իսրայելի համար, քանի որ Պաղեստինում էր գտնվում Արևմտյան Ասիայի հետ առևտրային ճանապարհների գլխավոր խաչմերուկը (Կրեչմար):
--------------------------------
[15](Էջմիածին թարգ․) «Եւ դու քո գեղեցկութեամբ պանծալի եղար, շնացար քո հոմանիների հետ ու պոռնկութիւնդ տարածեցիր բոլոր անցորդների վրայ, որոնց հետ առաջ այդպիսի բաներ չէին պատահել:
(Արարատ թարգ․) «Բայց դու քո գեղեցկությանն ապավինեցիր և քո համբավի պատճառով պոռնկացար ու քո պոռնկությունը թափեցիր ամեն անցորդի վրա, և այն նրանը դարձավ։
(Գրաբար) եղապա՛նծ եղեր 'ի գեղ քո, և պոռնկեցար' ի հոմանիսն քո. և տարածեցեր զպոռնկութիւն քո առ ամենայն անցաւորս, որոց ո՛չ լինէր այնպիսի ինչ: