Ա. Լոպուխին
«Եվ քո բոլոր պղծությունների ու քո պոռնկությունների ժամանակ դու չհիշեցիր քո երիտասարդության օրերը, երբ դու մերկ էիր ու առանց ծածկվելու և թավալվում էիր քո արյան մեջ»։ [22] (Սինոդական թարգ․)
Այս համարը ներկայացնում է Երուսաղեմի անօրինությունների հաշվման սկզբնական եզրակացությունը՝ հիշատակելով Իսրայելի նախկին վիճակի մասին, սակայն մատնանշելով ո՛չ թե նրա նախկին բարեպաշտությունը, ինչպես անում էին Օսէէն և Երեմիան, այլ ա՛յն անօգնականությունը, որից Յահվեի սերը փրկեց Իսրայելին: Իսրայելի երախտամոռությունն էլ ավելի է մեծացնում նրա անօրինությունների թիվը:
--------------------------------
[22](Էջմիածին թարգ․) Իսկ դա աւելի սաստիկ մի բան եղաւ, քան քո բոլոր պոռնկութիւններն ու պղծութիւնները: Ու չյիշեցիր քո մանկութեան օրերը, երբ մերկ էիր ու խայտառակ, արեանդ մէջ թաթախուած. այդ վիճակից էիր կենդանացել
(Արարատ թարգ․) Եվ քո բոլոր պիղծ կուռքերի ու պոռնկությունների հետ չհիշեցիր քո մանկության օրերը, երբ դու մերկ ու տկլոր էիր և թավալվում էիր քո արյան մեջ»։
(Գրաբար) Եւ այն անհնարի՛ն եղև քան զամենայն պոռնկութիւնս և պղծութիւնս քո. և ո՛չ յիշեցեր զաւուրս տղայութեան քոյ, 'ի ժամանակի յորում էիր մերկ և խայտառակեալ, և թաւալեալ յարեան քում, ուստի կցեն արան քում, ուստի կցեն
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: