Եզեկիելի մարգարեության մեկնություն 16։38

Ա. Լոպուխին

«Եվ քեզ պիտի դատեմ շնացողների և արյուն թափողների դատաստանով և արյունալի զայրույթի ու նախանձախնդրության պիտի մատնեմ քեզ»։ [38] (Սինոդական թարգ․)
   

    «Շնացողների․․․դատաստանով» - ասել է թե՝ քարկոծումով (Բ Օրին․ 20։24)։

   «Արյուն թափողների դատաստանով» - դարձյալ նշանակում է՝ մահվամբ (Ծննդ․ 9։6, Ելք 21։12)։ Ինչպես որ պոռնիկն էր քարկոծվում, այդպես էլ Երուսաղեմը քարկոծվեց քաղդեական քարաձիգների քարերով» (Գրոցիուս): Արյուն թափելը մարդկային զոհաբերության ամենամոտ պատկերն է։ «Արյուն թափողների» - ամենամոտ իմաստով՝ այստեղ խոսքը մարդկանց որպես զոհաբերություն մատուցողների մասին է։

   «Արյունալի զայրույթի ու նախանձախնդրության» - սլավոներենում ավելի ստույգ՝ «զայրույթի ու նախանձախնդրության արյանը»։ Աստված համեմատվում է ամուսնու հետ, ում խանդն հասնում է այն աստիճանի, որ պահանջվում է արյան հեղումով բավարարվածություն ձեռք բերել։ Զայրույթը սպանության համար է, խանդը (նախանձախնդրությունը)՝ դավաճանության համար։
--------------------------------
[38](Էջմիածին թարգ․) Քեզնից վրէժ եմ լուծելու իբրեւ շնացողի ու արիւն թափողի. քո առաջ եմ դնելու քո թափած արիւնը, քո առաջ եմ դնելու զայրոյթի ու նախանձի արիւնը:
(Արարատ թարգ․) Եվ քեզ պիտի դատեմ շնացող և արյուն թափող կանանց դատաստանով և զայրույթի ու նախանձախնդրության արյունը պիտի բերեմ քեզ վրա։
(Գրաբար) Եւ խնդրեցի՛ց 'ի քէն զվրէժ շնացելոյ և արիւնահեղի. և եդից զքեզ յարիւն քո, և եդից զքեզ յարիւն սրտմտութեան և նախանձու։