Ա. Լոպուխին
«Քեզ նրանց ձեռքը պիտի մատնեմ, ու նրանք քարուքանդ պիտի անեն քո պոռնկատները և պիտի փուլ տան քո բարձրավայրերը, և քո վրայից պիտի պատառոտեն քո հանդերձները, պիտի վերցնեն քո զարդարանքները և քեզ մերկ ու անծածկ պիտի թողնեն»։[39] (Սինոդական թարգ․)
«Պոռնկատները» և «բարձրավայրեր» բառերի բացատրությունը տե՛ս 24-րդ համարի մեկնաբանության մեջ։
«Քո վրայից պիտի պատառոտեն քո հանդերձները․․․ և քեզ մերկ ու անծածկ պիտի թողնեն» - հավանական է, որ պոռնիկներին և շնացողներին, որպես նրանց համար պատիժ, մերկացրել և կապել են անարգանքի սյունին (գուցե թե կարելի է համեմատության եզրեր փնտրել Օսէէի մարգարեության 2:3-րդ համարում)։
--------------------------------
[39](Էջմիածին թարգ․) Քեզ նրանց ձեռքն եմ մատնելու, եւ նրանք կործանելու են քո պոռնկատները, քանդելու են քո կոթողները, մերկացնելու են քեզ քո զգեստներից, առնելու են քո փառապսակը եւ թողնելու են քեզ մերկ ու խայտառակուած:
(Արարատ թարգ․) Եվ ես քեզ նրանց ձեռքը պիտի մատնեմ, ու նրանք քարուքանդ պիտի անեն քո բարձրահարթակները և պիտի փուլ տան քո բարձրավայրերը, քեզնից պիտի հանեն քո հանդերձները, պիտի վերցնեն քո ընտիր զարդերը և քեզ մերկ ու տկլոր պիտի թողնեն։
(Գրաբար) Եւ մատնեցից զքեզ 'ի ձեռս նոցա. և կործանեսցեն զպոռնկոցս քո, և քակեսցեն զկոթողս քո, և մերկասցեն 'ի քէն զհանդերձս քո, և առցեն զպսակս պարծանաց քոց. և թողցեն զքեզ մե՛րկ խայտառակեալ.
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: