Եզեկիելի մարգարեության մեկնություն 16։45

Ա. Լոպուխին

«Դու դուստրն ես քո մոր, որը լքեց իր ամուսնուն ու իր զավակներին, և դու քույրն ես քո քույրերի, որոնք լքեցին իրենց ամուսիններին և իրենց զավակներին. ձեր մայրը քետացի է, իսկ ձեր հայրը՝ ամորհացի»։ [45] (Սինոդական թարգ․)
   
   
   «Դուստրն ես քո մոր, որը լքեց իր ամուսնուն ու իր զավակներին» - Թեոդորետոս Երանելու տեսակետի համաձայն՝ այդ «մայրը» քանանացիների երկիրն է, որն ուրացավ Ճշմարիտ Աստծու հանդեպ նախկինում իր ունեցած պաշտամունքը (հմմտ․ Հռոմ․ 6-րդ գլուխ), ինչն ապացուցվում է Մելքիսեդեկի պատմությամբ, և երեխաներին որպես զոհաբություն մատուցեց կուռքերին։

   «Քո քույրերի» - այսինքն՝ Սամարիայի և Սոդոմի, ինչպես որ կարելի է ենթադրել 46-րդ և 48-րդ համարներից։
--------------------------------
[45](Էջմիածին թարգ․) Արդ, դու այն աղջկայ մայրն ես, որ վռնդեց ամուսնուն ու զաւակներին, եւ քոյրն ես քո այն քոյրերի, որոնք վռնդեցին ամուսիններին ու զաւակներին: Ձեր մայրը քետացի էր, եւ ձեր հայրը՝ ամորհացի:
(Արարատ թարգ․) Դու քո մոր դուստրն ես, որ ատեց իր ամուսնուն ու իր որդիներին, և դու քույրերի քույրն ես, որոնք ատեցին իրենց ամուսիններին և իրենց որդիներին. ձեր մայրը քետացի է, իսկ ձեր հայրը՝ ամորհացի։
(Գրաբար) Արդ՝ դուստր մօրն դո՛ւ ես, որ մերժեաց զայր իւր և զորդիս իւր, քոյր քերցն քոց որք մերժեցին զարս իւրեանց՝ և զորդիս իւրեանց: Մայր ձեր Քետացի, և հայր ձեր Ամովրհացի.