Եզեկիելի մարգարեության մեկնություն 16։62

Ա. Լոպուխին

Եվ Ես Իմ ուխտը պիտի վերահաստատեմ քեզ հետ, և պիտի իմանաս, որ Ես եմ Տերը»։ [62] (Սինոդական թարգ․)
   

   «Եվ պիտի իմանաս, որ Ես եմ Տերը» - սակայն դա պիտի հասկանաս ո՛չ թե Աստծո պատժից, ինչպես նախկինում էր (Եզեկ․ 15:7 և այլ տեղիներ), այլ Նրա ողորմածությունից։ Այստեղից հետևում է, որ Իսրայելն այժմ Աստծուն սկսում է ճանաչել մեկ այլ տեսանկյունից: Այսքան երկար գլխում Եզեկիելի կողմից շատ կիրառվող սույն արտահայտությունը հանդիպում է միայն այստեղ՝ այս համարում։
--------------------------------
[62](Էջմիածին թարգ․) Հաստատ եմ պահելու քեզ հետ իմ ուխտը, եւ պէտք է իմանաս, որ ես եմ Տէրը:
(Արարատ թարգ․) Եվ ես իմ ուխտը պիտի հաստատեմ քեզ հետ, և դու պիտի իմանաս, որ ես եմ Տերը։
(Գրաբար) Եւ կանգնեցի՛ց ես զուխտ իմ որ ընդ քեզ, և ծանիցես թէ ե՛ս եմ Տէր.