Եզեկիելի մարգարեության մեկնություն 17։16

Ա. Լոպուխին

«Կենդանի եմ Ես,- ասում է Տեր Աստված,- այն տեղում, որտեղ ապրում է այն թագավորը, որը նրան թագավոր դարձրեց և որին տված երդումը նա անարգեց և դրժեց նրա հետ ունեցած իր ուխտը, նա պիտի մեռնի նրա մոտ՝ Բաբելոնում»։ [16] (Սինոդական թարգ․)
   

   Համաձայն փոխհատուցման խստագույն օրենքի՝ պատիժը պետք է համապատասխաներ մեղքին՝ այն նույն կերպ փոխհատուցվելով (անգամ մարմնի այն նույն հատվածը խոցելով, որտեղ հարված էր հասցվել), ինչպես որ մեղքն էր գործվել (հմմտ․ Գ Թագ․ 21։19)։ Հին շրջանի մարդու համար օտար երկրում մահանալը մի շատ սարսափելի բան էր՝ ի տարբերություն մեզ։ Դրա պատճառն այն էր, որ օտար երկիրը համարվում էր անմաքուր (հմմտ․ Եզեկ. 4։13): Իսկ ահա Սեդեկիան կուրացած վիճակով մահացավ բաբելոնական բանտում։
--------------------------------
[16](Էջմիածին թարգ․) Վկայ եմ ես, - ասում է Ամենակալ Տէրը, - որ ճիշտ այն տեղում, ուր թագաւորը նրան թագաւոր դարձրեց, ուր անարգեց ինձ տուած հաւատարմութեան երդումը եւ դրժեց նրա հետ իմ կնքած ուխտը՝ հէնց Բաբելոնում մեռնելու է:
(Արարատ թարգ․) «Կենդանի եմ ես,- ասում է Տեր Աստված,- այն տեղում, որտեղ ապրում է այն թագավորը, որ նրան թագավոր դարձրեց, որի երդումը նա անարգեց և որի ուխտը նա դրժեց, նա Բաբելոնում պիտի մեռնի։
(Գրաբար) Կենդանի՛ եմ ես՝ ասէ Ադովնայի Տէր. եթէ ո՛չ 'ի տեղւոջ յորում թագաւորն թագաւորեցո՛յց զնա. որ անարգեաց զնզովսն իմ, և ա՛նց ըստ ուխտն իմ որ ընդ նմա. 'ի մէջ Բաբելոնի վախճանեսցի: