Եզեկիելի մարգարեության մեկնություն 17։24

Ա. Լոպուխին

«Եվ դաշտային բոլոր ծառերը պիտի գիտենան, որ Ես՝ Տերս, բարձր ծառը ցածրացնում եմ, ցածր ծառը՝ բարձրացնում, կանաչ ծառը չորացնում եմ, իսկ չոր ծառը՝ դալարացնում։ Ես՝ Տերս, ասացի, և պիտի անեմ»։ [24] (Սինոդական թարգ․)
   

    «Դաշտային ծառերը» - հեթանոսական ժողովուրդները։

   «Բարձր ծառը ցածրացնում եմ․․․ կանաչ ծառը չորացնում եմ» - խոսքը Սեդեկիայի թագավորության մասին է։

   «Ցածր ծառը» և «չոր ծառը» Հեքոնիան և նրանից սերած Մեսիան են։
--------------------------------
[24](Էջմիածին թարգ․) Եւ դաշտի բոլոր ծառերը պէտք է իմանան, որ ես՝ Տէրս եմ որ խոնարհեցնում եմ բարձրացած ծառը կամ բարձրացնում խոնարհուած ծառը, չորացնում եմ դալար ծառը կամ դալարեցնում չորացած ծառը: Ես՝ Տէրս եմ ասել սա, եւ անելու եմ»»:
(Արարատ թարգ․) Եվ դաշտի բոլոր ծառերը պիտի գիտենան, որ ես՝ Տերը, ցածրացրել եմ բարձր ծառերը և ցածր ծառերը բարձրացրել, կանաչ ծառը չորացրել ու դալարացրել չոր ծառը։ Ես՝ Տերը, ասել եմ և պիտի անեմ»։
(Գրաբար) Եւ ծանիցեն ամենայն փայտք դաշտի՝ թէ ե՛ս եմ Տէր. որ խոնարհեցուցանե՛մ զփայտ բարձրացեալ, և բարձրացուցանե՛մ զփայտ խոնարհեալ. ցամաքեցուցանեմ զփայտ դալար, և դալարացուցանեմ զփայտ գօսացեալ. ե՛ս Տէր խօսեցայ ՝ և արարից: