Եզեկիելի մարգարեության մեկնություն 18։22

Ա. Լոպուխին

«Նրա բոլոր հանցանքները, որոնք նա գործել է, չպիտի հիշվեն, նա պիտի ապրի այն արդարությամբ, որը պիտի գործի․ նա պիտի ապրի»։ [22] (Սինոդական թարգ․)
   
   «Չպիտի հիշվեն» - սա ավելին է, քան եթե ասվեր՝ «պատժի չեն արժանանա»։ Նույնն է թե՝ ասես ամբողջովին կջնջվեն Աստծո հիշողության միջից։
--------------------------------
[22](Էջմիածին թարգ․) Նրա գործած բոլոր մեղքերը, կատարած բոլոր անիրաւութիւնները չեն յիշուելու, այլ իր գործած արդարութեան համար նա ապրելու է:
(Արարատ թարգ․) Նրա արած բոլոր հանցանքները նրա դեմ չպիտի հիշվեն, նա պիտի ապրի իր գործած արդարությամբ։
(Գրաբար) Ամենայն յանցանք նորա զոր գործեալ իցէ, և ամենայն անիրաւութիւնք նորա զոր անիրաւեալ իցէ՝ մի՛ յիշեսցին. այլ արդարութեամբ իւրով զոր արար՝ կեցցէ: