Ա. Լոպուխին
«Բայց նա զայրույթով պոկվեց, գետնին գցվեց, և արևելյան քամին չորացրեց նրա պտուղը. կոտրատվեցին ու չորացան նրա ամուր ճյուղերը, կրակը լափեց դրանց»։ (Սինոդական թարգ․) [12]
Հուդայի թագավորության անկումը։ «Զայրույթով» - այսինքն՝ խաղողագործը զայրացավ որթատունկի անպտղության պատճառով, ինչն էլ իր հերթին պայմանավորված էր նրանով, որ, ինչպես նշվում է հաջորդիվ, «արևելյան քամին չորացրել էր նրա պտուղը։ Այստեղ մենք ականատես ենք լինում անդրադարձումի (usteron) լեզվաոճական ժանրի դրսևորմանը, երբ մտքերը շարադրվում են հակառակ հերթականությամբ։
«Գետնին գցվեց» - ասել է թե՝ մի կողմ նետվեց՝ որպես խաղողագործի խնամքին անարժան մի բան։
«Արևելյան քամին» - այնպես, ինչպես 17:10-րդ համարում (սիրոկկո), այստեղ նույնպես նկատի է առնվում Քաղդեական բանակը։
«Ամուր ճյուղերը» - այսինքն՝ թագավորները (11-րդ համար)։ Սլավոներենում ավելի ստույգ է, քանի որ գործածվում է եզակի թիվը․ «Ամրության գավազանը»։
«Կրակը լափեց դրանց» - նույնն է թե՝ արևելյան քամու տապը, այսինքն՝ քաղդեացիների դեմ պատերազմը։
--------------------------------
[12](Էջմիածին թարգ․) բարկութիւնից ջարդուեց ու գետին տապալուեց: Խորշակը չորացրեց նրա ճիւղերը: Այսպիսով նրանից վրէժ լուծուեց, ու չորացաւ նրա հզօր մականը: Կրակն էլ ճարակեց այն:
(Արարատ թարգ․) Բայց նա զայրույթով խլվեց, գետնին գցվեց, և արևելյան քամին չորացրեց նրա պտուղը. կոտրատվեց ու չորացավ նրա զորավոր ճյուղը, կրակը լափեց այն։
(Գրաբար) և բեկա՛ւ ‘ի բարկութեան՝ և յերկիր կործանեցաւ, և հողմ խորշակի ցամաքեցոյց զշառաւիղս նորա. խնդրեցաւ ‘ի նմանէ վրէ՛ժ, և ցամաքեցաւ գաւազան զօրութեան նորա. և հուր մաշեաց զնա:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: