Եզեկիելի մարգարեության մեկնություն 19։9

Բացատրական աստվածաշունչ, Ա. Պ. Լոպուխինի (†1904)

«Եվ նրան շղթաներով դրեցին վանդակի մեջ ու նրան տարան Բաբելոնի թագավորի մոտ. նրան տարան բերդ, որպեսզի նրա ձայնն այլևս չլսվի Իսրայելի լեռների վրա»։ [9] (Սինոդական թարգ․)
   

    «Եվ նրան․․․դրեցին վանդակի մեջ» - ասորեստանցիների կողմից առյուծների համար պատրաստված վանդակները, ինչպես կարելի է դատել դրանց նկարներից, պատրաստվում էին հաստ փայտե գերաններից և շարժական էին։ Չնայած որ Հեքոնիան ինքնակամ հանձնվեց, սակայն նրա հանձնվելը պայմանավորված էր ծայրահեղ ծանր այն հանգամանքների բերումով, որոնց նա ենթակա էր դարձել։

   «Բերդ» - այստեղ խոսքն այն զնդանի մասին է, որը գտնվում է պարսպապատ քաղաքներում և  նախատեսված է ամենավտանգավոր բանտարկյալների համար։ Հեքոնիան այդ զնդանից ազատ արձակվեց միայն Էվիլմերոդախի կողմից։

   «Որպեսզի նրա ձայնն այլևս չլսվի» - որպեսզի նա իր մռնչյունով վախ չպատճառի։

   «Իսրայելի լեռների վրա» - Եզեկիելի կողմից հաճախակիորեն օգտագործվող «Պաղեստին» անունն առավել քան տեղին կլիներ կիրառել այստեղ, քանի որ Պաղեստինում առյուծները բնակվում են լեռնային քարանձավներում, և այստեղ էլ խոսքը լեռնային Հրեաստանի մասին է։
--------------------------------
[9](Էջմիածին թարգ․) դնչակալ հագցրին, վանդակի մէջ տարան բաբելացիների թագաւորի մօտ ու բանտ դրեցին, որպէսզի Իսրայէլի լեռների վրայ նրա ձայնն այլեւս չլսուի:
(Արարատ թարգ․) Եվ նրան կարթերով դրեցին վանդակի մեջ ու տարան Բաբելոնի թագավորի մոտ. նրան բանտարկեցին բերդում, որպեսզի նրա ձայնն այլևս չլսվի Իսրայելի լեռների վրա։
(Գրաբար) Գայլիբերա՛ն հարին, և տարան գայռագղիւ առ արքայն Բաբելացւոց, և արկին զնա ‘ի բանտ. զի մի՛ ևս լուիցի բարբառ նորա ‘ի վերայ լերանցն Իսրայէլի: