Եզեկիելի մարգարեության մեկնություն 20։13

Ա. Լոպուխին

«Բայց Իսրայելի տունն ապստամբեց Իմ դեմ անապատում. Իմ պատվիրաններով չընթացան և Իմ կանոններով և մերժեցին Իմ կանոնները, որոնք կատարելով մարդ կապրի դրանց միջոցով, և Իմ շաբաթները խախտեցին, ու Ես ասացի․ «Իմ զայրույթը նրանց վրա եմ թափելու անապատում, որպեսզի բնաջնջեմ նրանց»։[13] (Սինոդական թարգ․)
   
   Աստծո դեմ ապստամբելու համար Իսրայելն ընտրեց անապատը, որտեղ իսրայելացիները պահպանում էին իրենց գոյությունը միայն ու միայն Աստծո կողմից դրսևորվող մշտական ​​հրաշքի միջոցով: Խոսքը վերաբերում է հատկապես այնպիսի պարագաներին, ինչպիսիք են ոսկե հորթի, լրտեսների դրվագները և տրտնջալու բոլոր դեպքերը։ Մնացյալի վերաբերյալ տե՛ս 11-րդ համարի բացատրությունը։
--------------------------------
[13](Էջմիածին թարգ․) Սակայն Իսրայէլի տունն ինձ դառնացրեց անապատում: Իմ հրամաններով չշարժուեցին, զանց առան օրէնքներս, որոնք եթէ մէկը գործադրէր՝ դրանցով կ՚ապրէր: Շաբաթ օրերս սաստիկ պղծեցին: Ու ասացի, որ անապատում սրտմտութիւնս թափելու եմ նրանց վրայ՝ ոչնչացնելու համար նրանց:
(Արարատ թարգ․) Բայց Իսրայելի տունն անապատում ապստամբեց իմ դեմ. նրանք չընթացան իմ կանոններով և իմ պատվիրանները մերժեցին, որոնք կատարող մարդը նրանցո՛վ կապրի, և իմ շաբաթները շատ պղծեցին, ու ես ասացի, որ անապատում իմ զայրույթը նրանց վրա եմ թափելու՝ նրանց բնաջնջելու համար։
(Գրաբար) Եւ դառնացուցին զիս տունն Իսրայէլի յանապատին. ըստ հրամանաց իմոց ո՛չ գնացին, և զիրաւունս իմ մերժեցի՛ն. զոր թէ առնիցէ մարդ՝ կեցցէ նոքօք. և զշաբաթս իմ պղծեցին յոյժ։ Եւ ասացի հեղուլ զսրտմտութիւն իմ յանապատին սատակե՛լ զնոսա.