Ա. Լոպուխին
«Եվ ահա, Ես Իմ ձեռքերն իրար զարկեցի քո ագահության պատճառով, որն ի հայտ է գալիս քո մեջ, և այն արյունահեղության պատճառով, որը տեղի է ունենում քո մեջ»։[13] (Սինոդական թարգ․)
«Իմ ձեռքերն իրար զարկեցի» - որպես վրդովմունքի արտահայտություն (Եզեկ․ 6։11, 21։19, 22)։
«Քո ագահության պատճառով» - Յոթանասնից թարգմանության մեջ այս արտահայտությունը բացակայում է։
--------------------------------
[13](Էջմիածին թարգ․) «Ահա ծափ եմ զարնելու քո կատարած գործերին ի տես եւ ի տես քո մէջ կատարուած արիւնահեղութեան:
(Արարատ թարգ․) «Եվ ահա ափերս իրար կխփեմ քո բանեցրած ագահության և քո մեջ եղած արյան համար։
(Գրաբար) Ահաւասիկ հարից ծա՛փս զծափի ‘ի վերայ գործոցն քոց զոր արարեր, և ‘ի վերայ արեանցն գործելոց ‘ի միջի քում։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: