Ա. Լոպուխին
«Իսկ ժողովրդի մեջ կեղեքում են մեկը մյուսին, կողոպտում են և ճնշում են աղքատին ու կարիքավորին, և օտարականին անիրավությամբ կեղեքում են»։[29] (Սինոդական թարգ․)
«ժողովրդի մեջ» - բառացիորեն՝ «երկրի ժողովրդի մեջ» (սլավոներենում՝ «երկրի մարդկանց մեջ»), այսինքն՝ գյուղաբնակ հասարակ ժողովրդի և առհասարակ այն բոլոր մարդկանց մեջ, որոնք հասարակության վերին խավերի թվին չեն դասվում։ Այն ամենից հետո, ինչ ասվեց ժողովրդի առաջնորդների (թե՛ հոգևոր և թե՛ աշխարհիկ) մասին, բացարձակապես էլ զարմանալի չէ, որ հասարակ ժողովուրդն ավելի լավը լինել չէր կարող։
«Կեղեքում են մեկը մյուսին» - ունևորները, որոնք ցանկանում են իրենցով անել ամեն բան։
«Կողոպտում են և ճնշում են մեկը մյուսին» - տե՛ս Եզեկիելի մարգարեության 18։7-րդ համարը։
«Օտարականին անիրավությամբ կեղեքում են» - տե՛ս սույն գլխի 7-րդ համարը։ Հատկանշական է Եզեկիելի ցուցաբերած հոգատարությունը օտարականների նկատմամբ։
--------------------------------
[29](Էջմիածին թարգ․) Երկրի ժողովրդին տառապեցնում էին անիրաւութեամբ, յափշտակում ու կողոպտում. աղքատին ու տնանկին բռնադատում էին. պանդխտի հետ անիրաւութեամբ էին վարւում:
(Արարատ թարգ․) Երկրի ժողովուրդը հարստահարություն է գործում, հափշտակություններ է անում և աղքատին ու խեղճին կեղեքում է, անիրավությամբ հարստահարում է օտարականին։
(Գրաբար) զժողովուրդ երկրին տառապեցուցանէին անիրաւութեամբ, և յափշտակէին յափշտակութիւնս. զաղքատն և զտնանկն բռնադատէին, ընդ պանդխտին իրաւամբք ո՛չ գնային:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: