Ա. Լոպուխին
«Քո մերձավորները և քեզնից հեռու գտնվողները պիտի նախատեն քեզ՝ պղծելով քո անունը, հայտնի դառնալով բռնությամբ»։ [5] (Սինոդական թարգ․)
«Մերձավորները» - հնարավոր է՝ ամմոնացիները, եդոմացիները։
«Հեռու գտնվողները» - Երուսաղեմի խայտառակությունն այնքան մեծ է լինելու, որ դրա մասին լուրերը տարածվելու են ամենուր։
«Պղծելով քո անունը» - կռապաշտության միջոցով։
«Հայտնի դառնալով բռնությամբ» - այսինքն՝ թափած անմեղ արյամբ․․․
--------------------------------
[5](Էջմիածին թարգ․) որոնք մօտ էին քեզ կամ քեզնից հեռու, որպէսզի այպանեն քեզ ու ասեն. «Դու՝ անուանի քաղաքդ, պղծութեան մատնուեցիր, որովհետեւ յաճախակի անօրէնութիւններ գործեցիր»:
(Արարատ թարգ․) Քեզ մերձավորները և քեզնից հեռավորները պիտի ծաղրեն քեզ, ո՛վ վատահամբավ և աղմկալից քաղաք"։
(Գրաբար) Որ մօտ ‘ի քեզ էին՝ և հեռի՛ ‘ի քէն, այպանեսցեն զքեզ՝ և ասասցեն, թէ անուանիդ ‘ի պղծութիւն մատնեցար. քանզի յաճախեցեր յանօրէնութիւնս:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: