Եզեկիելի մարգարեության մեկնություն 23։10

Բացատրական աստվածաշունչ, Ա. Պ. Լոպուխինի (†1904)

«Նրանք բացեցին նրա մերկությունը, վերցրին նրա որդիներին ու նրա դուստրերին, իսկ իրեն սպանեցին սրով։ Եվ նա խայտառակություն դարձավ կանանց մեջ, երբ նրան պատժի ենթարկեցին»։ [10] (Սինոդական թարգ․)
   
   «Նրանք բացեցին նրա մերկությունը» - տե՛ս Եզեկիելի մարգարեության 16։37-րդ համարը։ Հնարավոր է, որ այստեղ նկատի է առնվում այն, որ Սամարիան հիմնահատակ ավերվել էր (Դ Թագ․ 17-րդ գլուխ):

   «Վերցրին նրա որդիներին ու նրա դուստրերին» - այսինքն՝ գերեվարեցին բնակիչներին։

   «Իսկ իրեն սպանեցին սրով» - ասել է թե՝ կործանեցին թագավորությունը։

   «Եվ նա խայտառակություն դարձավ կանանց մեջ» - այսինքն՝ ամոթահար եղավ շրջապատող ժողովուրդների առաջ։
--------------------------------
[10](Էջմիածին թարգ․) Նրանք մէջտեղ հանեցին սրա խայտառակութիւնը, վերցրին նրա տղաներին ու աղջիկներին, իրեն սրով սպանեցին: Եւ կատարուեց կանանց խօսքը. նրանից վրէժ լուծեցին նրա դուստրերի միջոցով:
(Արարատ թարգ․) Նրանք բացեցին նրա մերկությունը, վերցրին նրա որդիներին ու դուստրերին և իրեն սրով սպանեցին, երբ դատավճիռ գործադրեցին նրա դեմ. նա ասելիք դարձավ կանանց մեջ։
(Գրաբար) Նոքա յայտնեցին զխայտառակութիւն նորա. զուստերս և զդստերս նորա առին, և զնա սրով սպանին. և եղև խօսք կանանց, և խնդրեցին վրէ՛ժ ‘ի նմանէ ‘ի դստերս իւր: