Եզեկիելի մարգարեության մեկնություն 23։6

Ա. Լոպուխին

«Կապուտակ կտորից զգեստներ հագնող կուսակալներին և քաղաքների կառավարիչներին, բոլոր գեղեցիկ երիտասարդներին, նժույգներ հեծած ձիավորներին»։[6] (Սինոդական թարգ․)
   

   Ասորեստանցիների զորության փայլից ու կարողությունից կուրացած՝ Իսրայելը դաշինք կնքեց նրանց հետ, ինչն էլ դուռ բացեց ասորեստանյան կռապաշտության՝ Իսրայել մուտքի համար։ Այս կուրացման գործընթացը ներկայացվում է կնոջ՝ ճոխ հագնված, հզոր, իր ձիու վրա գեղեցկորեն բազմած ասորեստանցի ռազմիկի հանդեպ սիրահարվածության պատկերի ներքո՝ մի պարագա, որը, հնարավոր է, մարգարեն վերցրել էր հենց կյանքից․ իսրայելացի աղջիկներն իսկապես կարող էին գրավվել ասորեստանյան պերճաշուք սպաների արտաքինով։

   «Կապուտակ կտորից զգեստներ» - եբրայեցերենում՝ «տեկելեթ», ասորերենում՝ «տակիլթու» - կապտա-մանուշակագույն։ Վուլգաթայում՝ «hyacyntus», սլավոներենում՝ «կարմրագույն»), որը տարբերվում էր կարմրա-մանուշակագույնից՝ «argaman»-ից (Եզեկ․ 27:24. Schrader, Keilinschr. and A. T., 2 Auf , 155): «Մանուշակագույնը, երբ մեկ այլ նյութի հետ էր համադրվում, էլ առավել էր ազդում երևակայության վրա» (Գիտց):

   «Կուսակալներին» - եբրայեցերեն «փախոթ» բառն է, որ ծագում է ասորերեն «փաքեթու» բառից։ Ավելի ամբողջական ձևը՝ «բելփախաթի», այսինքն՝ սատրապության տիրակալ, սատրապ, տվյալ շրջանի ռազմական ուժերի հրամանատար։ Բառը «փախախ» արմատից է, որ նշանակում է «հարկ հավաքել», «կառավարել» կամ էլ, ըստ պարսկերեն «փուքթեն» բառի՝ «խնամել», «գործել»: Սլավոներենում պարզապես՝ «երեցներ», որ նույնական է Վուլգաթայի «principes» բառի հետ։

   «Քաղաքների կառավարիչներին» - եբրայեցերենում՝ «սեգանիմ», ասորերենում՝ «սակնու»։ Այս բառը հանդիպում է նաև «zwgannhV» ձևով, vr «seganim», ասս. «saknu», դասականների թվում zwgannhV, որը կարող է նույնական լինել սեպագիր արձանագրություններում հանդիպող «sakkanaku» եզրույթի հետ՝ «sakan» - «դնել», «փոխարինել» արմատից։ Այս մարդիկ պետք է որ լինեին թագավորին ենթակա կառավարիչները։ Այսպես, թագավորն ինքն էլ կոչվում էր «Սական-Բել»՝ «Բելի (աստծո) փոխանորդ»: Հետևաբար, սա հավանաբար ավելի բարձր կոչում է, քան «փախոթ»-ը։ Այս քաղաքային կառավարիչներն այն վերոնշյալ կուսակալների ղեկավարներն էին, անմիջապես թագավորին ենթակա կառավարիչները (Կրեչմար): Սակայն մյուս մեկնաբանները «seganim»-ը համարում են «փախոթ»-ին ենթակա մի կոչում։ Վուլգաթայում կոչվում են «magistratus», որ ավելի ցածր պաշտոն է, քան «principes-ների կոչումը։

   «Գեղեցիկ երիտասարդներին» - համեմատության ավելի մեծ ասպարեզ է բացվում, քանի որ կինը շատ ավելի է հետաքրքրվում տղամարդու երիտասարդությամբ։ Ահա թե ինչու Վուլգաթան հաջողությամբ թարգմանել է՝ «juvenes cupidinis», որ արտահայտում է «առույգ և խիզախ երիտասարդներ» իմաստը:

   «Ձիավորներ», որոնք ավելի շատ էին տպավորում իսրայելացիներին, քանի որ վերջիններս երբեք էլ լավ հեծելազոր չեն ունեցել:

   «Նժույգներ հեծած» - սա ավելորդաբանություն (պլեոնազմ) է կամ էլ այստեղ ի նկատի են առնվում հեծյալներն ամենաուղղակի իմաստով՝ ի տարբերություն, օրինակ, մարտակառքեր հեծած ձիավորների։
--------------------------------
[6](Էջմիածին թարգ․) դրանք ծիրանի ու կարմիր հագածներ, իշխաններ ու զօրագլուխներ, երիտասարդներ, ամէն ինչով ընտրեալներ, երիվարներ հեծած սպառազէններ էին:
(Արարատ թարգ․) կապուտակ հագնող կուսակալներին և նախարարներին, բոլորը՝ ցանկալի երիտասարդներ, նժույգներ հեծած ձիավորներ։
(Գրաբար) ‘ի զգեցեալ հի՛րս և կարմիրս, յիշխանս և ‘ի զօրագլուխս, յերիտասարդս, յընտրեալս յամենեսին, ‘ի սպառազէնս ‘ի հեծեալս յերիվարս: