Եզեկիելի մարգարեության մեկնություն 24։15

Ա. Լոպուխին

15-16. «Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ»։  [15] «Մարդո՛ւ որդի, ահա, Ես մի հարվածով քեզնից պիտի հափշտակեմ քո աչքերի ցանկությունը, բայց դու մի՛ ողբա և լաց մի՛ եղիր, ու թող արցունքներդ չհոսեն»։ (Սինոդական թարգ․)
   

    «Հարվածով» - եբրայեցերեն «մագգեֆա» բառը պետք է որ նշանակի հանկարծակի մահ (գուցե՝ մահաբեր հարվա՞ծ․ Վուլգաթայում՝ «plaga»):

   «Քո աչքերի ցանկությունը» - ինչպես երևում է 18-րդ համարից, այստեղ խոսքը կնոջ մասին է։ Սա միակ հատվածն է, որը լույս է սփռում մարգարեի ունեցած անձնական հարաբերությունների և ընտանեկան կյանքի վրա: «Հազվադեպ է պատահում, որ Աստված այնքան խոնարհեցնի իր ծառաներին, որ նրանց զրկի կնոջից՝ ոչ այլ ինչ պատճառով, քան միայն՝ նպատակ հետապնդելով այդ իրողությունն օգտագործել ժողովրդի ճակատագիրը միմիկաներով (դիմաշարժություն) պատկերելու գործողության համար», - ասում է Գենգստենբերգը և այդ հիմնավորմամբ էլ նա վիճարկում է այստեղ նկարագրված իրողության ճշմարտացիությունը (իրապատումությունը)՝ այդ ամենը առակ համարելով: Բայց մարգարեն չի ասում, որ Աստված իր կնոջը մահվամբ կհարվածի՝ այդ նպատակին հասնելու համար. Եզեկիելի կինը մահացավ իր համար կանխորոշված ​​ժամանակ, և Աստված մարգարեին հրամայեց միայն օգտագործել իր կնոջ մահը խորհրդանշական նպատակներով: Մարգարեին ուղղված այս պատվիրանը կարող էր բավարարել նրա հոգևոր կարիքները. իր կնոջը սիրելով մի այնպիսի ուժով, ինչպիսին երևում է այստեղ, մարգարեն միայն կարող էր ընկղմվել նրա մահը սգալու բարդ ծիսակատարությունների մեջ (դա այն պարագայում, եթե, իհարկե, Աստված հակառակ պատգամը չտար նրան):
--------------------------------
[15](Էջմիածին թարգ․) Տէրը խօսեց ինձ հետ ու ասաց.
(Արարատ թարգ․) Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով.
(Գրաբար) Եւ եղև բա՛ն Տեառն առ իս՝ և ասէ.