Ա. Լոպուխին
««Եվ Իմ վրեժխնդրությունը պիտի իրագործեմ Եդովմի դեմ Իմ ժողովրդի՝ Իսրայելի ձեռքով, և նրանք Եդովմում պիտի գործեն Իմ բարկության և Իմ վրդովմունքի համեմատ, ու պիտի ճանաչեն Իմ վրեժխնդրությունը»,- ասում է Տեր Աստված»։ [14] (Սինոդական թարգ․)
Եղբայրական ժողովրդի կողմից Իսրայելի դեմ ուղղված նմանօրինակ ուժգին թշնամանքը «պահանջում» է, որ Եդովմի հանդեպ Յահվեի վրեժխնդրությունն ի կատար ածվի հենց Իսրայելի ձեռքով, այլ ոչ թե՝ այլ ազգերի, ինչպես օրինակ՝ «արևելքի որդիների» ձեռքով պատժվում էին Ամմոնը և Մովաբը։ Սույն մարգարեությունը կատարվեց 128 թվականին, երբ Եդովմը գրավվեց Հովհաննես Հիրկանոսի կողմից (Բ Մակ․ 10:15), ով այդ ժողովրդին (եդովմացիներին) ստիպեց ընդունել թլփատությունը: Եդովմում կարելի է տեսնել նաև ըստ ամենայնի Աստծո արքայության դեմ մարտնչող մի զորության պատկերը, ինչն առավել պարզ ընդգծվում է Ամոսի 9։12-րդ և Աբդիուի 17-րդ համարներում, որոնցում Եդովմի հանդեպ վրեժխնդրությունը վերաբերում է Դավթի խորանի վերականգնման ժամանակին, և դեռ ավելին (հմմտ․ Ծննդ․ 25։23, Թվ․ 24։18, Ես․ 39։5-6, Եզեկ․ 35):
«Իմ ժողովրդի» - գրքի այս առաջին հատվածում հազվադեպ հանդիպող քնքշության դրսևորում է (հմմտ․ 13-րդ գլխի նախաբան)։
«Ու պիտի ճանաչեն Իմ վրեժխնդրությունը» - սա փոխարինում և էլ ավելի է ուժեղացնում հեթանոսների դեմ խոսքերում սովորական համարվող այս «կրկներգը»՝ «պիտի իմանաք, որ Ես եմ Տերը» (5-րդ, 7-րդ և 11-րդ համարներ հմմտ․ 17-րդ համար, որում ներկայիս կրկնաբանությունն ավելի թույլ է հնչում)։
--------------------------------
[14](Էջմիածին թարգ․) Եւ Եդոմը պատժելու եմ Իսրայէլի իմ ժողովրդի միջոցով. Եդոմի հետ վարուելու են իմ զայրոյթի ու սրտմտութեան համեմատ: Պիտի ճանաչեն իմ վրէժխնդրութիւնը»», - ասում է Ամենակալ Տէրը:
(Արարատ թարգ․) Եվ իմ վրեժխնդրությունը պիտի իրագործեմ Եդովմի դեմ իմ ժողովրդի՝ Իսրայելի ձեռքով, և նրանք իմ բարկության և իմ զայրույթի համեմատ պիտի վարվեն Եդովմի հետ, ու նրանք պիտի ճանաչեն վրեժխնդրությունս"»,- ասում է Տեր Աստված։
(Գրաբար) խնդրեցից վրէժս յԵդովմայ 'ի ձեռն ժողովրդեան իմոյ Իսրայէլի. և արասցեն ընդ Եդովմ ըստ բարկութեան սրտմտութեան իմոյ։ Եւ ծանիցեն զվրէժխնդրութիւն իմ, ասէ Ադովնայի Տէր:'Ի վերայ Փղշտացւոցն։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: