Ա. Լոպուխին
«Եվ ողբ պիտի բարձրացնեն քեզ վրա ու պիտի ասեն քեզ. «Ինչպե՜ս կործանվեցիր, ո՛վ ծովագնացներով բնակեցված նշանավոր քաղա՛ք, որ զորավոր էիր ծովի վրա, դու ինքդ և նրա (ծովի) բնակիչները, որ սարսափ էիք սփռում նրա (ծովի) բոլոր բնակիչների վրա»»։ [17] (Սինոդական թարգ․)
«Ինչպե՜ս» - եբրայեցերենում՝ «էկ»։ Սա սգի երգին հատուկ սովորական սկիզբն է (Ողբ 1:1), որն այստեղ շատ կարճ է (17-րդ և գուցե նաև՝ 18-րդ համար):
«Ծովագնացներով բնակեցված» - սլավոներենում՝ «փշրվեցիր ծովից», այսինքն՝ «անհետացար այն ծովից, որի վրա այդքա՜ն նշանավոր էիր էր»։
«Զորավոր էիր ծովի վրա, դու ինքդ և նրա (ծովի) բնակիչները» - նա՝ շնորհիվ իր ծովային դիրքին (Նավում 3:8, նրանք՝ շնորհիվ նավատորմի)։
«Սարսափ էիք սփռում նրա բոլոր բնակիչների վրա» - «Նրա», այսինքն՝ կա՛մ ծովի, կա՛մ Տյուրոսի։ Տյուրոսի բնակչությունը կարելի է բաժանել վերին և ստորին խավերի, որոնցից վերջինները դողում էին առաջինների առաջ։ Կամ էլ՝ «բնակիչներ» ասելով պետք է հասկանալ այն գաղութները, որոնք ամեն ինչում ենթակա էին խիստ միապետական համակարգին։ Սլավոներենում «դու քո վախը տվեցիր բոլոր նրանց, ովքեր բնակվում են քո մեջ»։ Տյուրոսցիներն իրենք ակնածալից հարգանք էին տածում իրենց քաղաքի հզորության հանդեպ, մի զգացում, որը համեմատելի է այն զգացումի հետ, որն ավելի ուշ շրջանում տածում էր յուրաքանչյուր հռոմեացի։
--------------------------------
[17](Էջմիածին թարգ․) հոգոց են հանելու քեզ վրայ, ողբալու եւ ասելու են. «Ինչո՞ւ կորստեան մատնուեցիր, քանդուեցիր ծովի մէջ, ո՛վ հոյակապ քաղաք, որ զօրացել էիր ծովում, դու եւ քո բնակիչները, մինչ զարհուրեցնում էիր բոլոր բնակիչներիդ:
(Արարատ թարգ․) Եվ ողբ պիտի բարձրացնեն քեզ վրա ու քեզ ասեն. Ինչպե՜ս կործանվեցիր, ո՛վ ծովայիններով բնակեցված նշանավոր քաղաք, դու զորավոր էիր ծովի վրա, ինքդ և բնակիչներդ էին ծովում, որ սարսափ էիք ծովեզերքի բոլոր բնակիչների համար։
(Գրաբար) ողբս առցեն ‘ի վերայ քո՝ և ասասցեն. Զիա՞րդ կորեար, քակտեցար ‘ի մէջ ծովու քաղաքդ հոյակապ. որ եղեր զօրացեալ ‘ի մէջ ծովու՝ դո՛ւ և բնակիչք քո, որ զարհուրեցուցանէիր զամենայն բնակիչս քո:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: