Եզեկիելի մարգարեության մեկնություն 26։21

Ա. Լոպուխին

«Քեզ սարսափ պիտի դարձնեմ, և դու այլևս չպիտի լինես, և պիտի փնտրեն քեզ, բայց այլևս չեն գտնի քեզ հավիտյան»,- ասում է Տեր Աստված»։[21] (Սինոդական թարգ․)
   

    «Քեզ սարսափ պիտի դարձնեմ» - Վուլգաթայում՝ «in nihilum redigam te»։

   «Եվ պիտի փնտրեն քեզ, բայց այլևս չեն գտնի քեզ հավիտյան» - Տյուրոսից նույնիսկ որևէ մի ավերակ չի մնալու, որով հնարավոր կլիներ որոշարկել նրա տեղը։ Մայրցամաքային Տյուրոսի գտնվելու վայրը, իսկապես որ, մինչ օրս էլ անհայտ է մնում։ Այս սարսափելի ճակատագիրը, որը հազվադեպ էր սահմանվում հնագույն թագավորություններից որևէ մեկի համար, հավանաբար հիմնավորված էր Տյուրոսի առանձնահատուկ այլասերվածությամբ, ինչն անխուսափելի էր այդ բնակավայրի ունեցած հսկայական հարստության պարագայում։ Հավանաբար այդօրինակ դաժան պատժի պատճառ էր նաև Իսրայելի թագավորության ապականեցման գործընթացում Տյուրոսի ունեցած կործանարար դերակատարությունը:
   
Տե՛ս Եզեկիելի մարգարեության մեկնություն գլուխ 26:19
--------------------------------
[21](Էջմիածին թարգ․) Կորստեան եմ մատնելու քեզ, եւ դու այլեւս գոյութիւն չես ունենալու: Փնտռուելու ես, բայց յաւիտեան չես գտնուելու»:
(Արարատ թարգ․) Քեզ սարսափ պիտի դարձնեմ, և դու պիտի չքանաս. դու պիտի փնտրվես, բայց հավիտյան այլևս չես գտնվելու»,- ասում է Տեր Աստված։
(Գրաբար) ’ի կորո՛ւստ մատնեցից զքեզ՝ և ո՛չ ևս իցես. և խնդրեսցիս՝ և ո՛չ գտանիցիս յաւիտեան: