Ա. Լոպուխին
«Արվադի որդիները քո իսկ զորքով կանգնած էին քո պարիսպների շուրջբոլորը, և գամադացիները քո աշտարակների վրա էին. քո պարիսպների շուրջբոլորը նրանք կախել էին իրենց կապարճները. նրանք կատարելագործեցին քո գեղեցկությունը»։ [11] (Սինոդական թարգ․)
Նախորդ համարում նկարագրված վարձկան բանակը, ինչպես ցույց է տալիս ներկայիս համարը, ընթանում էր շարասյուններ կազմած, մինչդեռ ինքը՝ Տյուրոսը, պաշտպանվում էր իր «բնական», փյունիկյան բանակի կողմից (սլավոներեւնում՝ «և քո ուժը»): Նրա կայազորի կորիզը («կանգնած էին քո պարիսպների շուրջբոլորը»), ինչպես երևում է, արվադացիներն էին (հմմտ. 8-րդ համար)։
«Եվ գամադացիները» - մինչև վերջերս եբրայեցերեն այս բառն առեղծված էր կարծվում և համարվում էր, որ այն պատմության թատերաբեմից իսպառ վերացած մի ժողովրդի անուն էր, սակայն ներկա ժամանակներում այն համեմատվել ու նույնացվել է (Կրեչմարի կողմից) եգիպտական արձանագրություններում և Թել-էլ-Ամարնայի արձանագրության մեջ հիշատակված «Կումիդ»-ի՝ հարավային փյունիկյան մի իշխանության հետ (արևելաբնակ հեթանոսների շրջանում «կ» հնչյունը հաճախ փոխարինվում էր «գ»-ով մեջ, ինչպես, օրինակ, 9-րդ համարում հիշատակված Գեբաղն ասորերենում կոչվում էր «Կուբլու»): Յոթանասնից թարգմանության մեջ՝ «քո պահապանները, պաշտպանները»՝ առանց «և»-ի, քանի որ այն համարվում էր նախորդ նախադասության շարունակությունը. արվադացիները և Տյուրոսի սեփական բանակը քաղաքի (կայազորի) պաշտպաններն էին քաղաքային պարիսպների վրա՝ տեղակայված լինելով աշտարակներում․․․ Վուլգաթայում՝ «Pygmaei», որ ծագում է արաբական և եթովպական «համադ» արմատից, որ նշանակում է «կտրել»:
«Կապարճները» - եբրայեցերենում՝ «շելեթ», մյուս հատվածներում՝ «վահան», բայց Յոթանասնից թարգմանության մեջ՝ «տուլա», որ զուգահեռաբար դիտարկելի է 10բ համարի հետ:
--------------------------------
[11](Էջմիածին թարգ․) Արադացիների զաւակներն է, որ իրենց զօրքերով շրջապատել են պարիսպներդ ու պահպանել աշտարակներդ, իրենց կապարճները շուրջանակի կախել պարիսպներիդ վրայ: Հէնց նրանք է, որ կատարեալ են դարձրել գեղեցկութիւնդ:
(Արարատ թարգ․) Արուադի և Հելեքի մարդիկ քո պատերի վրա էին չորս կողմից, և գամադացիները քո աշտարակների վրա էին. նրանք բոլոր կողմերից իրենց կապարճներն էին կախում քո պարիսպների վրա. նրանք կատարելագործեցին քո գեղեցկությունը։
(Գրաբար) Որդիքն Արադացւոց զօրութեամբք իւրեանց զպարսպօք քովք պատեալ կային ՝ և պահէին զաշտարակս քո, զկապարճս իւրեանց կախէին շուրջանակի 'ի պարիսպս քո. և նոքա իսկ բովանդակեցին զգեղեցկութիւն քո:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: