Ա. Լոպուխին
«Դամասկոսը քո մեծ ապրանքափոխանակության պատճառով, ամբողջ հարստության առատության պատճառով վաճառականություն էր անում քեզ հետ Քեղբոնի գինով և սպիտակ բրդով»։ [18] (Սինոդական թարգ․)
«Քո մեծ ապրանքափոխանակության պատճառով» - տե՛ս 16-րդ համարի բացատրությունը։ Այս հատվածը բացակայում է Յոթանասնից թարգմանության մեջ։
«Քեղբոնի գինով» - Քեղբոնը, ասորերենում՝ Խիլբունու, պետք է որ լինի ներկայիս Խալբունը, որ գտնվում է Դամասկոսից 2 մղոն դեպի հյուսիս-արևելք: Ներկայումս էլ հայտնի է իր գինու արտադրությամբ։ Համաձայն Ստրաբոնի վկայության (XV, 3, 22)՝ պարսից արքաները խմում էին միայն այս գինին։ Այդ վայրերի գինին գովաբանվում է նաև Օսէէի մարգարեության 14։8-րդ և Երգ Երգոցի 8:11-րդ համարներում։ Քեղբոնը կամ Հելբոնը ոչ իրավացիորեն երբեմն նույնացվում է Հալեպի հետ, որը Դամասկոսից շատ հեռու և շատ հյուսիս է գտնվում (տե՛ս համարի սկիզբը)։ Վուլգաթան այստեղ նույնպես ազատ է (ինչպես և ցորենին վերաբերությամբ էր՝ 17-րդ համարում)․ «vino pingui»՝ հաստ։
«Սպիտակ բրդով» - եբրայեցերենում «բուրդ»-ը «ցոգար»-ն է։ Այդ բառն օգտագործվում է դեռևս Դատավորաց գրքի 5:10-րդ համարում, որին ենթադրաբար տրվում է «ճերմակ», «փայլուն» նշանակությունը։ Սակայն ավելի շուտ՝ այն սեփական անուն է․ գուցե Սիխա՞րիա, ներկայումս՝ Նաբաթեա։ Վուլգաթան այստեղ կրկին ազատ է․ «lanis coloris optimi»:
Տե՛ս Եզեկիելի մարգարեության մեկնություն գլուխ 27:12
--------------------------------
[18](Էջմիածին թարգ․) Դամասկոսից են քո բազմահարուստ վաճառականները, քո մեծ հարստութիւնը, Քելբոնից՝ գինին, Միլիտէից՝ բուրդը:
(Արարատ թարգ․) Դամասկոսը քեզ հետ վաճառականություն էր անում. քո ապրանքների առատության, ամեն տեսակ հարստության պատճառով՝ Քեղբոնի գինով և սպիտակ բրդով։
(Գրաբար) Դամասկոս վաճառականք քո. և բազմաղխի՛ և 'ի բազում զօրութենէ քումմէ. գինի 'ի Քեղ'բովնայ, ս ասր 'ի Միլիտեայ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: